Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Երկու երկրներն էլ սպասում են «սիրո, խաղաղության և բարգավաճման» ապագայի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու Իրանը «գրեթե միաժամանակ» մոտեցել են իրեն՝ խաղաղության պատրաստակամությամբ։

«Իսրայելն ու Իրանը գրեթե միաժամանակ եկան ինձ մոտ և ասացին. «Խաղաղություն»։ Ես գիտեի, որ ժամանակը եկել է», – գրել է նա իր Truth Social սոցիալական ցանցում։

Նա ասաց, որ երկու երկրներն էլ սպասում են «սիրո, խաղաղության և բարգավաճման» ապագայի։

«Նրանք շատ բան ունեն շահելու, բայց նաև շատ բան ունեն կորցնելու, եթե շեղվեն արդար և ճշմարիտ ճանապարհից», – հավելել է ամերիկայի նախագահը։