Ուրբաթ, Հունիսի 20, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երկիրը դարձնում են Արևմուտք – Ռուսաստան, Արևմուտք – Իրան բախման թատերաբեմ. «Մայր Հայաստան»

15/01/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Մայր Հայաստան» շարժումը հայտարարություն է տարածել.

«Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մեր երկրի արտաքին քաղաքականության «ուկրաինացումը»:

  1. Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխությունն սպառնալիք է մեր երկրի գոյությանը։ Հայ ժողովուրդն այժմ կանգնած է գոյաբանական խնդրի առաջ։

Դատապարտելի է առանց հանրային և խորհրդարանական քննարկումների ճակատագրական որոշումների ընդունումը։

  1. ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին ՀՀ կառավարության որոշումը, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը մեր երկիրը դարձնում են Արևմուտք-Ռուսաստան, Արևմուտք-Իրան բախման թատերաբեմ, մեզ ներքաշում են աշխարհաքաղաքական հակամարտության մեջ և սպառնում մեր բնական դաշնակիցների հետ հարաբերությունների վերջնական խզմանը՝ այդտեղից բխող բոլոր ողբերգական հետևանքներով։

ԵՄ-ին ինտեգրվելու կեղծ օրակարգը Հայաստանի «ուկրաինացման» ուղիղ ճանապարհն է։

  1. ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը հարցականի տակ է դնում ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ի անդամության հարցը, ինչը սպառնում է մեր երկրին տնտեսական, սոցիալական, էներգետիկ, հումանիտար խոր ճգնաժամով։

Հայաստանը կարող է վերադառնալ նախորդ դարի 90-ականների ժամանակաշրջան՝ առանց ատոմակայանի։ Գազի գինը կարող է գործողից բարձր լինել շուրջ երեք անգամ։ Տնտեսական անկումը կչափվի գերբարձր երկնիշ տոկոսներով՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ներկա առևտրաշրջանառության ավելի քան 10 մլրդ դոլարի ծավալը կանխատեսելիորեն կտրուկ կկրճատվի։

ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն անհամատեղելի, փոխբացառող կառույցներ են, և հնարավոր չէ երկու աթոռի վրա միաժամանակ նստել։

  1. ՀՀ իշխանությունների, այսպես կոչված, արևմտամետ արտաքին քաղաքականությունն իրականում մանրադրամի է վերածելու մեր երկիրը Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում, այլ ոչ թե նպաստելու է «խաղաղության խաչմերուկ» ձևավորելուն, ինչպես որ փորձում են Փաշինյանն ու թիմակիցները մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին։
  2. Մենք կողմ ենք Արևմուտքի հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանը, բայց ոչ ի հաշիվ ու առավել ևս՝ ոչ ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների։
  3. Կոչ ենք անում ՀՀ ապագայով մտահոգ բոլոր հասարակական-քաղաքական ուժերին հստակ գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող կործանարար արտաքին քաղաքականությանը և համախբված կերպով կանխել այն: Դրված է լինել-չլինելու խնդիր։
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ն իր խնդիրներն է լուծում, Ադրբեջանը՝ իր և ամբողջը կրկին Հայաստանի հաշվին. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հաջորդ գրառումը

Մայր Հայաստան և Հանրապետականների ռինգի աղմուկի մեջ կարևոր էպիզոդ կորավ. Հովհաննես Իշխանյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում մեծ բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին. ՀԷՑ

19/06/2025
Նորություններ

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

19/06/2025
Նորություններ

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025
Միջազգային

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025
Հաջորդ գրառումը

Մայր Հայաստան և Հանրապետականների ռինգի աղմուկի մեջ կարևոր էպիզոդ կորավ. Հովհաննես Իշխանյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում մեծ բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին. ՀԷՑ

19/06/2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու Արհեստակցական կազմակերպությունը հայտարարությամբ են հանդես եկել։ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմն իր լիակատար աջակցությունն է...

ԿարդալDetails

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

19/06/2025

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025

«Զվարթնոցում» ԱԱԾ-ն Լևոն Քոչարյանին թույլ չի տվել հատել սահմանը

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական