ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել Թուրքիայի Իզմիր քաղաքում կայացած ԵԽԽՎ-ի սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում:
▪️Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանը չհրահրված և չարդարացված զինված ներխուժում սկսեց Հայաստանի տարածք:
▪️Զոհվեց ավելի քան 200 հայ զինծառայող, որոնցից մի քանիսը՝ գերության մեջ: Շուրջ երկու տասնյակը դեռ գերության մեջ են:
▪️ Երեք կին զինծառայողներ ոչ միայն սպանվել են, այլև նրանց մարմինները պղծվել են ԴԱԻՇ-ի զինյալներին բնորոշ եղանակներով:
▪️Ադրբեջանը նոր տարածքներ է գրավել Հայաստանում՝ ի հավելումն 2021 թ. մայիսից զավթումներին:
▪️ՄԱԿ-ի ԱԽ-ի գրեթե բոլոր անդամները խստորեն քննադատել են խաղաղության հանդեպ այս ոտնձգությունը և հորդորել վերադառնալ բանակցություններին:
▪️ ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկումը վերահաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, ինչպես փորձում են ներկայացնել Ադրբեջանի իշխանությունները:
▪️ Այս կազմակերպությունը, ի տարբերություն շատ այլ կազմակերպությունների, նախընտրում է սահմանափակվել անորոշ և անհասկանալի հայտարարություններով, խուսափում է օբյեկտիվ գնահատականներից և օրինախախտ պետության դեմ պատժամիջոցներից:
▪️Մեր կազմակերպության լռությունն ու մեր կամավոր մեկուսացումը ավելի են խրախուսում ագրեսիան այնպիսի պետությունների կողմից, ինչպիսին է Ադրբեջանը, որը որևէ կերպ չի պատժվում հարևանի դեմ իր ագրեսիայի համար:
▪️Իմ հայրենակիցները հրաժարվում են հավատալ, որ Կասպից ծովի գազին և նավթին հասնելու խոստումը կարող է մթագնել մեր կազմակերպությանն անդամակցողների միտքը:
▪️Օբյեկտիվորեն չեն կարող լինել լավ ու վատ, ճիշտ ու սխալ պատերազմներ: Այդուհանդերձ հաճախ դրա ականատեսն ենք մեր որոշումներում և գործողություններում: