Անկախ Հայաստանի ամենահոռի օլիգարխիկ տրադիցիաների հիմնադիր Գռզոյի ձեռքը տեքստ են տվել, դրել է ֆեյսբուքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը՝ արձագանքելով Խաչատուր Սուքիասյանի հայտարարությանը:
«Տհաճ ու տգեղ մի տեքստ, որպիսին Հայաստանում կարող էր դուրս տալ միայն մեկ հոգեխանգարված, գարշահոտություն տարածող մեկ քաղաքական դիակ, գիժ, ով ամեն պահի փչացնում է իր կողքը մնացած ևս մեկին։ Այսօր փչանալու հերթը Գռզոյինն էր։ Մի ստորացուցիչ, նողկալի տեսարան։ Բայցևայնպես այս ստորացումը նրան չի ազատում այդ զուգարանի թուղթը հրապարակելու մեղքից։ Հիմա նրան մնում է ամեն օր հիշել սա ու սպասել իր հերթին։ Ծանր բան է։
Հ.Գ. Երեք տարի առաջ իմ ներկայությամբ ամեն անգամ Նախագահի անունը տալուց ոտքի էիր կանգնում: Քաղաքի տղեն կայուն է լինում, Խաչատուր»,- գրել է Վանեցյանը: