Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Երեք հազար սուննի կրոնագետների նամակը հեղափոխության գերագույն առաջնորդին՝ հաջակցություն «Ազնիվ խոստում 2» գործողության

Իրանցի երեք հազար սուննի գիտնականներ Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին ուղղված նամակում իրենց երախտագիտությունն ու աջակցությունն են հայտնել «Ազնիվ խոստում 2» գործողության կապակցությամբ։

ISNA-ի փոխանցմամբ՝ հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված այս նամակում ասված է․-Ձեր հզոր և իմաստուն ղեկավարությամբ և պատվավոր զսպվածությունից հետո, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հզոր ձեռքով հոկտեմբերի 1-ի երեկոյան օկուպացված տարածքների սիրտը թիրախավորվեց ցասման կրակով, որն առաջացել էր Իսլամական ումմայի և աստվածային բանակի զայրույթի պատճառով:

Անդրադառնալով «Ազնիվ խոստում 2» գործողության հետեւանքներին, նամակում նշված է.-Նահատակների ընտանիքի, Պաղեստինի անպաշտպան ժողովրդի և աշխարհի բոլոր ազատատենչ մարդկանց վշտացած սիրտը սփոփվեց և սրբազան Ղոդսի մարտիկներին նոր կյանք և անխոնջ վճռականություն պարգևեց չար սիոնիստական ​​ռեժիմին դիմակայելու համար:

Թեհրանի ուրբաթօրյա աղոթքում Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի լուսաբանող հայտարարությունները բարձր գնահատելով՝ Իրանի սուննի ուրբաթօրյա աղոթքի իմամներն ու կրոնագետները իրենց երախտագիտությունը հայտնեցին սիոնիստական մանկասպան ռեժիմի դեմ ԻՀՊԿ և ԶՈՒ-ի «Ազնիվ խոստում 2»  հաղթական գործողության կապակցությամբ։