Ռուսաստանը տարիներ շարունակ Հայաստանին առաջարկել է Ղարաբաղի հարցը լուծել՝ Բաքվին հանձնելով հինգ շրջան, որտեղից մարդիկ են հեռացել, բայց Երեւանն իր ճանապարհով է գնացել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք տարիներ շարունակ երկխոսություն ենք վարել հայկական կողմի հետ և առաջարկել ենք Ղարաբաղի հետ կապված հարցը կարգավորել հետևյալ կերպ։ Չէ որ Հայաստանը փաստացի վերահսկում էր Ադրբեջանի յոթ շրջանները։ Մենք ասել ենք․ եկեք շարժվենք դեպի հարաբերությունների կարգավորում․․․ կան երկու շրջաններ… մեծ տարածքներ։ Ինչ – որ փուլում կպայմանավորվենք ադրբեջանական կողմի հետ՝ տվեք հինգ շրջանը, դե, դրանք պետք չեն, ուղղակի դատարկ են, այնտեղից մարդիկ են գնացել, փաստացի վտարվել են այդ տարածքներից։ Ինչո՞ւ պահել դրանք: Ոչ մի իմաստ չկա», – ասել Է Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի լիագումար նստաշրջանում։
«Իսկ Ղարաբաղի հետ կապերի համար երկու շրջան, հսկայական շրջան, ի դեպ, լիովին բավարար է։ Մենք համարում ենք, որ դա արդարացի կլիներ, վերադարձնել փախստականներին եւ այլն: Դա լավ քայլ կլիներ ընդհանուր առմամբ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Բայց հայկական ղեկավարությունը գնաց իր ճանապարհով։ Ինչպես հայտնի է, դա հանգեցրել է այն իրավիճակին, որը ստեղծվել է այսօրվա դրությամբ», – ասել է նախագահը։