Երկուշաբթի, Հունիսի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երեխաների սելֆիները Փաշինյանի հետ. արդյո՞ք սա դեռ քաղաքականություն է, թե արդեն երեխաների միջոցով զգացմունքների կառավարման տեխնոլոգիա. Վլադիմիր Մարտիրոսյան

23/05/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ

Ուշադիր եղեք Փաշինյանի նոր՝«Երեխաների հեղափոխություն» կոչվածին:

Երբ երեխաների մոտ ձևավորվում է քաղաքական գործընթացում Վարչապետի հետ սելֆի ունենալու թրենդ, իսկ իշխանությունն էլ դա կոչում է «երեխաների հեղափոխություն», վստահաբար գործ ունեք թրենդի հետ, որը ոչ թե պատահական է, այլ քաղ. տեխնոլոգիապես մշակված: Իսկ երբ դա այլևս բրենդիգավորվում է «երեխաների հեղափոխություն», վստահ եղեք, որ այդ թրենդը քարոզչական նպատակ ունի:

Կա մի պահ, երբ քաղաքականությունը դադարում է լինել ծրագրերի, պատասխանատվության, հաշվետվության ու գաղափարների մրցակցություն և սկսում է աշխատել զգացմունքների, պատկերների ու հոգեբանական ասոցիացիաների վրա։

Կարծես թե մենք հենց այդ կետի առաջ ենք։ Հայաստանի ընտրական գործընթացում ձևավորվում է մի նոր և վտանգավոր թրենդ, որի մասին գրեթե ոչ ոք չի խոսում: Երեխան սկսում է օգտագործվել որպես քաղաքական հաղորդակցության և թվային քարոզչության գործիք և հաղորդիչ։ Վերջին շաբաթներին հատկապես Փաշինյանի որոշ ագրեսիվ, սև PR-ի անխնա կիրառման և ձախողումներ ֆոնին նրա քարոզարշավում նկատելի է մի կրկնվող պատկեր՝ երեխաների հերթ, սմարթֆոն, ժպտացող վարչապետ, սելֆի, այնուհետև այդ կադրերի արագ շրջանառություն թվային միջավայրում։

Առաջին հայացքից սա կարող է թվալ անմեղ ու բնական տեսարան՝ երեխան ցանկացել է լուսանկարվել, վարչապետը չի մերժել։ Թվում է՝ ի՞նչ վատ բան կա, բայց քաղաքական տեխնոլոգիան սկսվում է հենց այնտեղ, որտեղ պատահականությունը դառնում է կրկնվող սցենար, իսկ կրկնվող սցենարը՝ հաղորդակցական մոդել։

Եվ այստեղ արդեն պետք է տալ շատ անհարմար հարց։ Իսկ եթե սա պարզապես սելֆի չէ՞։ Քաղաքական հաղորդակցության մեջ կա պարզ կանոն, եթե ինչ-որ պատկեր պարբերաբար վերարտադրվում է, ապա այն արդեն հաղորդագրություն է։ Երբ նույն կադրը կրկնվում է տարբեր համայնքներում, նույն հուզական լեզվով, նույն պատկերային տրամաբանությամբ, նույն թվային տարածման մեխանիզմով, մենք այլևս գործ չունենք միայն «պատահական պահերի» հետ։ Մենք գործ ունենք հաղորդակցական տեխնոլոգիայի հետ, որն այստեղ չափազանց հստակ է:

Փաշինյան = երեխաներ = ապագա = խաղաղություն:

Քաղաքական բրենդինգով զբաղվողները կհասկանան, որ սա դասական ասոցիատիվ բրենդինգ է։ Քաղաքական տեխնոլոգիաներում երեխայի կերպարը ամենահզոր հուզական կոդերից մեկն է։ Այն ավտոմատ մեղմացնում է կոնֆլիկտը, թուլացնում քննադատական ընկալումը, ստեղծում է անվնասության, հոգատարության, բարության, ապագայի և խաղաղության զգացողություն։ Այլ կերպ ասած՝ քաղաքական պատասխանատվության, պատերազմի, անվտանգության, կորուստների, ձախողումների, վախերի և չպատասխանված հարցերի փոխարեն հանրությանը սկսում են առաջարկել շատ ավելի հեշտ սպառվող պատկեր․

«Նայեք՝ երեխաներն իրեն սիրում են»։

Սա քաղաքականության հուզական վերափաթեթավորում է։ Երբ քաղաքական հաշվետվությունը սկսում է փոխարինվել երեխայի ժպիտով, իսկ հանրային քննադատությունը՝ սելֆիի էսթետիկայով, պետք է հասկանալ՝ մենք այլևս պարզապես քարոզչություն չենք դիտում, այլ՝ զգացմունքների կառավարման փորձ։

Բայց այստեղ ամենակարևոր հարցը նույնիսկ սա չէ։ Ամենակարևոր հարցն այն է, որ թվային դարաշրջանում սելֆին այլևս պարզապես լուսանկար չէ։ Սելֆին դարձել է քարոզչական միավոր։ Սա պետք է շատ հստակ հասկանալ։ Երբ երեխան վարչապետի հետ սելֆի է անում և այն հայտնվում է սոցիալական ցանցերում, այդ պահից սկսած այն փաստացի սկսում է աշխատել որպես թվային քարոզչական նյութ՝ անկախ նրանից՝ այն հրապարակել է շտա՞բը, ծնո՞ղը, ուսուցի՞չը, թե պատահական օգտատերը։ Այն սկսում է ապրել սեփական քաղաքական կյանքով։ Տարածվում է, վերահրապարակվում, հայտնվում reels-երում, story-ներում, TikTok-ի կարճ հոլովակներում, դառնում է ալգորիթմի սնունդ և վերածվում քաղաքական ազդեցության։

Այսինքն՝ քաղաքական ազդեցությունն այլևս տեղի է ունենում ոչ միայն ելույթով, հանրահավաքով կամ կուսակցական հոլովակով։ Այն տեղի է ունենում երեխայի դեմքով, ժպիտով և ալգորիթմով։ Եվ հենց այստեղ է սկսվում բարոյական լուրջ խնդիրը։ Երեխան քաղաքական ընտրության սուբյեկտ չէ։

Նա ընտրող չէ։

Նա իրավական իմաստով գիտակցված քաղաքական համաձայնություն տվող անձ չէ։ Նա չի կարող ամբողջ ծավալով հասկանալ, թե իր պատկերը, ինչ քաղաքական նշանակություն է ստանում, ինչ ազդեցության շղթայի մեջ է մտնում և ում բրենդավորման մաս է դառնում։ Բայց թվային միջավայրում նա փաստացի վերածվում է քաղաքական ազդեցության գործիքի: Ուստի այստեղ արդեն շատ ծանր բարոյական հարց է առաջանում: Արդյո՞ք ընդունելի է անչափահասի պատկերը դարձնել նախընտրական ասոցիատիվ կապիտալ։

Ավելին՝ այստեղ կա նաև ինստիտուցիոնալ վտանգավոր բաց։

Հայաստանում սոցիալական մեդիայի միջոցով անչափահասների քաղաքական ներգրավվածության և նրանց պատկերի քարոզչական օգտագործման շուրջ գրեթե բացակայում է կարգավորումը։ Փաստացի հազարավոր անչափահասներ ունեն սոցիալական հաշիվներ, ներգրավված են թվային միջավայրում, բայց գրեթե բացակայում է քննարկումը՝ որտե՞ղ է սահմանը բնական շփման և քաղաքական շահագործման միջև։

Իհարկե, կարելի է ասել՝ «երեխաներն իրենք են մոտենում»։ Գուցե, բայց այստեղ խնդիրը մոտենալը չէ։ Խնդիրը թրենդն է։

Քաղաքագիտության մեջ, երբ նույն վարքագիծը կրկնվում է տարբեր վայրերում, ստանում նույն տեսողական լեզուն, նույն հուզական կոդը և նույն թվային տարածման տրամաբանությունը, այն այլևս պարզապես պատահականությունների շարք չի դիտարկվում։ Այն սկսում է ընկալվել որպես մտածված հաղորդակցական տեխնոլոգիա։ Եվ եթե դա տեխնոլոգիա է, ապա մենք պարտավոր ենք տալ ամենաանհարմար, բայց ամենաանհրաժեշտ հարցը՝ ո՞ր պահին է երեխան դադարում լինել պաշտպանվող անձ և սկսում դառնալ քաղաքական բրենդի կրող պատկեր։

Երբ իշխանությունը սկսում է ապագայի խորհրդանիշը վերածել իր թվային իմիջի ամենաանվտանգ վահանի, հասարակությունը պարտավոր է գոնե հարցնել՝ արդյո՞ք սա դեռ քաղաքականություն է, թե արդեն երեխաների միջոցով զգացմունքների կառավարման տեխնոլոգիա։

P.S.

Ես այդ հարցը տալիս եմ: Այն ինչ արվում է, ինձ որևէ կերպ դուր չի գալիս: Ձեր տեխնոլոգիաները հեռու պահեք էրեխեքից: Նրանք չեն հասկանում, իսկ դուք մի օգտվեք նրանց չհասկացածից՝ ի շահ ձեզ:

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ

Նախորդ գրառումը

37 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելվել է Ռուսաստանում

Հաջորդ գրառումը

System of a Down-ի հուլիսյան համերգը տեղի չի ունենա. Ժաննա Անդրեասյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Գիտական կարեւոր զոյգ աշխատութիւններ՝ Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան ջանքերով

29/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը

28/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսրայելի կառավարության որոշումը պայմանավորված է ոչ այնքան պատմական արդարության գաղափարով, որքան ներկայիս աշխարհաքաղաքական հաշվարկներով

28/06/2026
Միջազգային

«Հըզբոլլահը» Լիբանանի անկախության հենասյունն է. Վիլայաթի

28/06/2026
Հաջորդ գրառումը

System of a Down-ի հուլիսյան համերգը տեղի չի ունենա. Ժաննա Անդրեասյան

Լրահոս

Գիտական կարեւոր զոյգ աշխատութիւններ՝ Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան ջանքերով

29/06/2026

Ընդամէնը մէկ տարուան ընթացքին, ամիսներու տարբերութեամբ, Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան վարչութիւնը հանրութեան ներկայացուց կարեւորագոյն երկու աշխատութիւն՝ շքեղ տպագրութեամբ, առաջինը՝ 66...

Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը

28/06/2026

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը։ «Իսրայելի կառավարությունը, որ ամբողջ աշխարհի աչքի առաջ ճնշում...

Իսրայելի կառավարության որոշումը պայմանավորված է ոչ այնքան պատմական արդարության գաղափարով, որքան ներկայիս աշխարհաքաղաքական հաշվարկներով

28/06/2026

Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին որոշումը, որը դեռ պետք է հաստատվի Քնեսեթի կողմից, անկասկած, կարևոր քաղաքական իրադարձություն է։...

«Հըզբոլլահը» Լիբանանի անկախության հենասյունն է. Վիլայաթի

28/06/2026

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վիլայաթին «Հեզբոլլահ» շարժումն անվանել է Լիբանանի անկախության հենասյուն։ Նա սոցիալական ցանցերում գրառման...

Ֆրանսիայում անոմալ շոգի պատճառով 1000 մարդ է մահացել

28/06/2026

Ֆրանսիայի հանրային առողջապահության կառույցները հայտնում են, որ ռեկորդային շոգի ալիքները հունիսի 24-ից ի վեր երկրում մոտ 1000 հոգու մահվան պատճառ...

Իսրայելի կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. նախագիծը Քնեսեթում կդրվի քվերակության

28/06/2026

Իսրայելի կառավարությունը միաձայն քվեարկել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օգտին.   X-ի  էջում հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական