Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Երբ քարոզարշավը պաշտոնապես չի մեկնարկել, դա Նիկոլ Փաշինյանի կողմից լիազորությունների չարաշահում է». Գրիգոր Մուրադյան

26/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, բայց մնաց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Վաղուց սպասված այս  հրաժարականի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

«Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կյանքի կոչելու համար այսօր ես հրաժարական եմ տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից։ Այս ընթացքում կշարունակեմ կատարել վարչապետի պարտականությունները՝ օրենսդրությամբ ու սահմանադրությամբ նախատեսված ամբողջ ծավալով։ Ես կարևոր համարեցի, որ հրաժարականը տեղի ունենա հենց այսօր՝ Քաղաքացու օրը»,- իր խոսքում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար մնալու վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչում՝ իրավաբաններ, քաղհասարակության տարբեր ներկայացուցիչներ, քաղաքական որոշ գործիչներ պնդում են, որ հրաժական տված Փաշինյանը  չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ ահա իմքայլական իրավաբան պատգամավորները նշում են, որ սահմանադրության հետ կապված որևէ խախտում չկա այդ հարցում, հատկապես այն դեպքում, երբ քաղաքական որևէ ուժ հարցը չի վիճարկել։

Հետաքրքիր է, որ ուղիղ երեք տարի առաջ անձամբ Փաշինյանը բոլորովին հակառակ կարծիքն ու տեսակետն էր պնդում: Հիշեցնենք, որ 2018 թվականին նա հրապարակում ի լուր բոլորի հայտարարեց, թե խոսել է իրավաբանների հետ, և ըստ օրենսդրության՝ վարչապետը հրաժարական տալուց հետո չի կարող լինել  ժամանակավոր պաշտոնակատար

168.am-ի հետ զրույցում սահմանադրագետ, Սահմանադրական դատարանի նախկին նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանն անդրադառնալով այդ հարցին՝ պարզաբանեց. «Քանի որ հրաժարականից հետո ամբողջ կառավարությունը, այսինքն՝ կառավարության բոլոր անդամները շարունակում են պաշտոնավարել, Սահմանադրության տրամաբանության տեսանկյունից ինքն էլ է ժամանակավոր պաշտոնակատար։ Այդ առումով ես լուրջ սահմանադրական խնդիր չեմ տեսնում, այլ հարց է, թե նա բարոյական իրավունք ունի՞ պաշտոնավարել, թե՞ ոչ, կարծում եմ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ ոչ»։

Ինչ վերաբերում է  հարցին, թե Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է իր այդ կարգավիճակում նախընտրական քարոզարշավ իրականացնել, Գրիգոր Մուրադյանը նկատեց՝ Ընտրական օրենսգրքի տրամաբանության տեսանկյունից՝ նախընտրելի է, որ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ վերցնի, ինչպես դա արել էր նախորդ անգամ։

«Այլ հարց է, որ ինքը չի կարող դեռ քարոզարշավ սկսել, երբ քարոզարշավը պաշտոնապես չի մեկնարկել, դա  իր կողմից  լիազորությունների չարաշահում է, վարչական ռեսուրսի գործադրում՝ ի շահ իր ղեկավարած կուսակցության։ Իրավական տեսանկյունից դա շատ խնդրահարույց է, առնվազն անընդունելի մոտեցում է՝ մեղմ եմ արտահայտվում, որովհետև քարոզարշավի պաշտոնական մեկնարկ չկա, ընտրությունները ՀՀ նախագահի հրամանագրով պաշտոնապես նշանակված չեն։ Սակայն ինքը մարզերում ինչ-որ շրջայցեր է կատարում և իրեն թույլ է տալիս անգամ խոսել  քվեարկության, քվե տալու մասին կամ քվեով տարբեր անձանց կամ ուժերի դատելու մասին»,- եզրափակեց Գրիգոր Մուրադյանը։

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ավելի ենք համոզվում, որ իշխանությունների այս սատանայական պրոյեկտը րոպե առաջ պետք է կանգնեցվի. Մենուա Հովսեփյան

Հաջորդ գրառումը

Մարալ Նաջարյանին անձնագիր չեն տալիս, ասել են՝ անձամբ պիտի Բեյրութից գա ու երևի պիտի ապացուցի, որ գերի է ընկել․ Նաիրա Զոհրաբյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մատուցվել է Պատարագ՝ Միքայել Սրբազանի մասնակցությամբ

01/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

7 հոգևորականի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. նրանք չեն կարող երկրից դուրս գալ

01/02/2026
Նորություններ

Տեսանյութ. Ունեմ տեղեկություն՝ «Վարչաբենդի» համերգի համար 0 դրամ է ծախսվել պետական բյուջեից. Պապոյան

01/02/2026
Նորություններ

Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան

01/02/2026
Հաջորդ գրառումը

Մարալ Նաջարյանին անձնագիր չեն տալիս, ասել են՝ անձամբ պիտի Բեյրութից գա ու երևի պիտի ապացուցի, որ գերի է ընկել․ Նաիրա Զոհրաբյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական