Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար՝ պետության պաշտպանության ճանապարհը. Սերժ Սարգսյան

21/09/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձըԱնկախության տոնի առթիվ

Հարգելի՛ հայրենակիցներ,

Ավելի քան երեք տասնամյակ առաջ մենք ազգովին «Այո՛» ասացինք անկախությանը՝ մեր ազգային ինքնության պահպանմանն ու

արժանապատվությանը, մեր ինքնիշխան պետականության գաղափարին:

Այսօր ժամանակն է միասնաբար և վճռականորեն «Ո՛չ» ասել կապիտուլյանտ և ազգուրաց գործող կառավարիչներին, որոնք այդ անկախության ձեռքբերումները մսխել են, գաղափարն արժեզրկել ու ձևախեղել՝ վտանգի տակ դնելով մեր պետության և ժողովրդի ապագան։

Անձնիշխանությունը ինքնիշխանություն չէ, բազմակախյալությունը՝ անկախություն։

Գործող ռեժիմը, խոստանալով «իրական Հայաստան», մեզ մատուցում է կեղծ Հայաստան, անարժեք Հայաստան, անպատիվ Հայաստան:

Ցավոք, մենք դիմավորում ենք մեր պետականության վերակերտման պատմական օրվա տարեդարձը լրջագույն սպառնալիքների պայմաններում. Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասն օկուպացված է, սահմանները՝ խախտված, ինքնիշխանությունը՝ խարխլված, Արցախը հայաթափված ու հանձնված, բանտերը լի են քաղաքական բանտարկյալներով։

Երրորդ Հանրապետությունը պարզապես համարակալված պետականության դրսևորում չէ, այլ հայ ժողովրդի՝ ազատության ու անկախության համար մղած պայքարի արդյունք: Պետությունը ձևավորվում է այդ պայքարի, շարունակականության, ճշմարտության, ժողովրդի պատմական հիշողության ու կամքի հիման վրա։

Նոր համարակալումներով հանրապետության մասին բարբաջողները փորձում են ջնջել մեր հիշողությունը, խեղաթյուրել պատմությունը, ուրանալ անցյալը, մերժել հաղթանակները:

Բայց պատմությունը չի սկսվում «զրոյական կետից»:

Չի կարող արյունը ջուր դառնալ, նահատակությունը՝ վիճակագրություն, հերոսությունը՝ պատմական սխալ։

Չի´ կարող:

Մենք դեռ տոնելու ենք այս օրը, երբ վերականգնենք մեր արժանապատվությունը՝ որպես ազգ, պետություն և քաղաքացիներ՝ հեռացնելով պետականակործան կառավարիչներին:

Հայրենիքի հանդեպ պարտքը ժամանակավոր չի լինում։

Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար՝ պետության պաշտպանության ճանապարհը:

Փա՛ռք նրանց, ովքեր հերոսաբար ընկել են ոտքի կանգնեցնելու համար Հայաստանը։

Պատի´վ նրանց, ովքեր աներեր կանգնած են՝ պաշտպանելու պետականությունը։

Աստված պահապա´ն Հայաստանին և հայ ժողովրդին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զոհվածների հարազատները թույլ չեն տալու ՔՊ-ականներին գալ Եռաբլուր

Հաջորդ գրառումը

Պետության հանդեպ մեր պատասխանատվությունը չի կարող հանդուրժել անարդարություն ու անօրինություն, ատելություն ու պառակտվածություն, կեղծիք և խաբեություն. Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

21/11/2025
Նորություններ

Իրանը Իսրայելի հետ պատերազմի օրերին իր դաշնակիցներից աջակցություն չի ստացել. նախագահ

21/11/2025
Հաջորդ գրառումը

Պետության հանդեպ մեր պատասխանատվությունը չի կարող հանդուրժել անարդարություն ու անօրինություն, ատելություն ու պառակտվածություն, կեղծիք և խաբեություն. Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական