Չինաստանում մշակված կորոնավիրուսային պատվաստանյութը հնարավոր է հասանելի լինի առաջիկա ամիսներին: Թողարկման մոտավոր ամսաթիվը անվանել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման չինական կենտրոնի կենսապահովության գլխավոր փորձագետ Ու Գույչժենը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Փորձագետի խոսքերով՝ կլինիկական փորձարկումների երրորդ փուլը հաջող է անցել, այնպես որ պատրաստուկը կարող է հասանելի լինել լայն հասարակայնությանը նոյեմբերին կամ դեկտեմբերին: Ու Գույչժենն ասել է, որ ինքը պատվաստվել է փորձարարական պատրաստուկներից մեկով դեռ ապրիլին և դրանից հետո ոչ մի կողմնակի ազդեցություն չի նկատել:
Ըստ վերջին տվյալների, COVID-19-ի չորս չինական պատվաստանյութերը գտնվում են կլինիկական փորձարկումների վերջին փուլում: Դրանցից երեքը կարող են արդեն ներառվել արտակարգ կիրառման ծրագրի մեջ: