Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր. Վլադիմիր Մարտիրոսյան

12/08/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես Արցախը չէին զիջել և վերընտրվելու համար ամենաթունդ ընդդիմադիրից ավելի թունդ էին տեր կանգնում Արցախին ու ընտրվելուն պես ուրացան և դավաճանեցին Արցախը, այնպես էլ հիմա են ասում, որ միջանցք չկա, միջանցք չենք տալիս, ամենը մեր ինքնիշխան տարածքն է: Էսպես ասում են, որովհետև ընտրությունների նախաշեմին են: Կընտրվեն ու առաջինը կգոռան, որ լավ էլ միջանցք է ու հայրենի հողը փողի ու շահի տեղ փոխելը շատ պրագմատիկ և առաջադեմ բան է:

Երկու օր է, միջանցքը տված, բայց հպարտ դեմքով ու փրփրած չգիտեմ ում ապացուցում են, որ չեն տվել, եթե չեք տվել, ի՞նչն եք ապացուցում:

Էս ապացուցման արշավը նման է նրան, որ ապացուցում են, թե մածունը սև է: Մածունի վրա սև գույն են լցրել ու ասում են տեսեք սև մածուն կա, ուրեմն մածունը սև է: Մյուսներն էլ գոռում են ու ասում, որ սև մածուն են տեսել , ուրեմն սև մածուն կա կա սև մածուն: Բայց դա էսօր արեցին, վաղը արեցին, մյուս օրն ի՞նչ են անելու, երբ մածունի վրա լցրած սև գույնն անցնի ու սպիտակը դուրս գա, իսկ այն դուրս է գալու, ինչպես «Արցախն էր Հայաստան և վերջ», ընտրվելուց հետո դարձավ «Ադրբեջան է և վերջ», ինչպես նախընտրական ծրագիր և կառավարության ծրագիր կար, իսկ հետո ոչ մեկը կար, ոչ մյուսը:

Խաղաղությունը ունի գին: Ալիևը դա կոչեց վերջերս «տնային առաջադրանք-աշխատանք», որը Հայասատանի իշխանությունը պետք է անի: Այսօր հրապարակված «նախաստորագածի» մեջ չկար այդ գինը՝ նույն կերպ, ինչ կերպ նոյեմբերի 9-ի մեջ չկար, որևէ բան, որը հետո պետք է տրվեր, զիջվեր, ուրացվեր ու օտարվեր: Նա չի վճարել այդ գինը, այլ ստորագրել է մի թուղթ, որով , իրեն՝ իշխանություն, ձեզ՝ վճարվելիք գին: Իր «խաղաղության» գինը վճարելու եք դուք, հիմա սպառում եք և ուրախանում ոչ թե խաղաղությամբ, այլ ձեզ խաղալու ու զբաղվելու համար տրված «խաղաղություն» բառով: Կընտրեք և կվճարեք գինը՝ «տնային աշխատանքն ու առաջադրանք», ինչպես Արցախցին վճարեց, Կիրանցին վճարեց, Շուռնուխցին վճարեց:

Դուք ապրում եք մի երկրում, որը կոչվում է «Իրական Հայաստան» և այդ երկրի ղեկավարությունը փաստացի ու աներկբա այն պարտվելը, զիջելը ու դավաճանելը ներկայացնում է, որպես հաղթանակ, ձեռքբերում, հավատարմություն և այդ կապակցությամբ հպարտությամբ ու հաճույքով շնորհավորանքներ է ընդունում: Չկա սենց բան…

Ես չեմ ուզում խաղալ «խաղաղություն» բառի հետ, ես ուզում եմ դա ունենալ աներկբա: Ես ուզում եմ ինքս որոշեմ էդ «խաղաղության» գինը , ոչ թե նա ով իմ փոխարեն պետք է որոշի, թե ես ինչով, ինչքանով պետք է վճարեմ նրա որոշածի համար: Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր: Ես չեմ ուզում խաղաղություն որտեղ «իմ հողով» անցնող ֆուռից ինձ լավագույնը միջնամատ ցույց տվող ու ծիծաղող ադրբեջանցի վարորդ կտեսնեմ, որովհետև Փաշինյանը իշխանության մնալու համար էդպես է որոշել իմ փոխարեն ու ստիպել նայել այդ ադրբեջանական միջնամատին:

P.S.

Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր:

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

23 հոգու ցուցակը չի կազմվել ու ներկայացվել ՀՀ որևէ պաշտոնական կառույցի կողմից. Տիգրան Քոչարյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

23 հոգու ցուցակը չի կազմվել ու ներկայացվել ՀՀ որևէ պաշտոնական կառույցի կողմից. Տիգրան Քոչարյան

12/08/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Հարց տվեք իշխանություններին` ո՞վ է ֆիզիկապես ստուգելու ադրբեջանցիներին Հայաստան մուտք գործելիս. Արման Աբովյան

12/08/2025
Նորություններ

«Արցախի հողը ու Հայաստանի անվտանգությունը սակարկման ենթակա չեն, խաղաղությունն էլ հանձնելով ու հանձնվելով ձեռք չես բերի». Մետաքսե Հակոբյան

12/08/2025
Նորություններ

Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլեւս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյան

12/08/2025

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր. Վլադիմիր Մարտիրոսյան

12/08/2025

Ինչպես Արցախը չէին զիջել և վերընտրվելու համար ամենաթունդ ընդդիմադիրից ավելի թունդ էին տեր կանգնում Արցախին ու ընտրվելուն պես ուրացան և...

ԿարդալDetails

23 հոգու ցուցակը չի կազմվել ու ներկայացվել ՀՀ որևէ պաշտոնական կառույցի կողմից. Տիգրան Քոչարյան

12/08/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Հարց տվեք իշխանություններին` ո՞վ է ֆիզիկապես ստուգելու ադրբեջանցիներին Հայաստան մուտք գործելիս. Արման Աբովյան

12/08/2025

«Արցախի հողը ու Հայաստանի անվտանգությունը սակարկման ենթակա չեն, խաղաղությունն էլ հանձնելով ու հանձնվելով ձեռք չես բերի». Մետաքսե Հակոբյան

12/08/2025

Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլեւս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյան

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական