Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ես շարունակում եմ կանգնած լինել հայ ժողովրդի կողքին. ԱՄՆ սենատոր Գարի Փիթերս

Երկու տարի առաջ ես այցելեցի Հայաստան այն բանից հետո, երբ Ադրբեջանն անարդարացիորեն հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա և տեղահանեց ավելի քան 100,000 էթնիկ հայերի։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ սենատոր Գարի Փիթերս՝ Միչիգանից:

՛՛Այսօր ես շարունակում եմ կանգնած լինել հայ ժողովրդի կողքին, մինչ մենք աշխատում ենք երկարատև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ, որը կվերականգնի պատճառված վնասը և կպաշտպանի Հայաստանի ինքնիշխանությունը՛՛, – նշել է նա: