Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ես միշտ հուզվում եմ Եռաբլուր գնալիս, այս անգամ այցելել եմ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամիի ուղեկցությամբ:
Երևանի այս գերեզմանատանը մեր աչքի առաջ ձգվում է այսպիսի տեսարան՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմում զոհված զինվորների գերեզմանները: Նրանց մեծ մասը 18 կամ 19 տարեկան է:
«Եվրոպան պետք է սա տեսնի, որ հասկանա, թե ինչ է պատերազմը»,- ասաց Ֆրանսուա-Քսավիե Բելամին՝ տեսնելով այդ գերեզմանները»: