Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես հանցագործ չեմ եղել, չեմ էլ դառնալու. Վահագն Հովակիմյանը` Աժ ընտրություններում «թվեր նկարելու» մասին

24/12/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես իմ քաղաքական չեզոքությունը 2022 թվականի հոկտեմբերի 7-ից չեմ խախտել և չեմ խախտելու, և ես  հիմա քաղաքական երևույթների վերաբերյալ գնահատական չեմ տալու։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ 2026-ի ընտրություններում ԿԸՀ-ն քաղաքական կամ այլ պատճառով ընդդիմադիր որոշ քաղաքական ուժերի չգրանցի կամ ինչ-որ դեպքերում «թվեր նկարի»։

«Իմ լրագրողական կյանքը և մնացածը հրապարակային կա, չկա իմ կողմից որևէ խոսք, որը կարող է գնահատել, որ որևէ քաղաքական ուժի նկատմամբ ես կարող եմ սուբյեկտիվ լինել։ Ես ինքս հարգում եմ իմ անցած ուղին, և երբ առաջադրվել եմ որպես ԿԸՀ նախագահի թեկնածու, ես նաև Ազգային ժողովի ամբիոնից եմ ասել, որ ես միշտ, երբ դեռ լրագրող էի, քննադատել եմ այն պաշտոնյաներին, ովքեր իրենց պարտականությունը, իրենց լիազորությունները պատշաճ չէին կատարում։ Այն, ինչ որ ես անընդունելի եմ ժամանակին համարել, ես երբեք այդպիսին չեմ լինի։

Ես Հայաստանի ԿԸՀ նախագահ եմ ընտրվել, և այն, ինչը իմ պարտականությունն է, ես օգտագործելու եմ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում, քանի դեռ ես ԿԸՀ նախագահ եմ, ընտրությունները լինեն ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային։

Արդեն երեք տարի ես ԿԸՀ  նախագահ եմ, տեղի են ունեցել Երևանի ավագանու ընտրություններ, բազմաթիվ ՏԻՄ ընտրություններ, որոնք քաղաքական լուրջ մրցակցային են եղել։ Բերեք մեկ օրինակ, որտեղ ոչ միայն ես, այլ ԿԸՀ-ն սուբյեկտիվ ինչ-որ մոտեցում է դրսևորել, և այդպես չէր լինի, եթե օրինակ Վահագն Հովակիմյանը չլիներ ԿԸՀ նախագահ։ Չեք կարող նման որևէ դեպք մատնանշել։ Ավելին, ապագայում էլ չի լինելու նման դեպք»,-հավաստիացրեց նա։

ԿԸՀ նախագահը միաժամանակ շեշտեց՝  ներկայիս ընտրական համակարգը ընտրական վարչարարություն իրականացնող արևէ մեկին որևէ հնարավորություն չի տալիս նման բան անելու։

«Այսօրվա մեր համակարգը շատ լավն է»,-նշեց Հովակիմյանը։

Անդրադառնալով կուսակցությունների գրանցել-չգրանցելու հարցին՝ նա նկատեց. «Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է այն փաստաթղթերը, որը կուսակցությունները պարտավոր են ներկայացնել, և եթե կուսակցությունը այդ փաստաթղթերը ներկայացնում է, ԿԸՀ-ն չի կարող չգրանցել։

Մեր օրենսդրությունը նման սուբյեկտիվ մոտեցման հնարավորություն չի տալիս։ Եթե օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը ներկայացված են, ու ԿԸՀ-ն ասի՝ չեմ գրանցում, պիտի միանգամից ասի նաև, որ ես հանցագործ եմ։ Մեր անմեղությունը անընդհատ կասկածի տակ մի դրեք։ Մի անուղղակի ձևով մեզ ասեք՝ կարո՞ղ է դուք հանցագործ եք։ Չէ, ես հանցագործ չեմ եղել, չեմ էլ դառնալու։ Թող քաղաքական ուժերը մրցեն։ Մեր խնդիրն է, որպեսի ԿԸՀ-ն մեր ընտրողի քվեն ճշգրիտ արձանագրի։ Վերջ, ու ընտրական պրոցեսը տեղի ունենա ազատ և գաղտնի»,- ամփոփեց Հովակիմյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

2026-ին 46 համայնքներում սպասվում են ընտրություններ. Վահագն Հովակիմյան

Հաջորդ գրառումը

Ընտրությունների ժամանակ օգտագործվող 4 հազար սարքը կա , բայց պահուստայիններից 450-ը խնդիր ունեն. 9 տարի է՝ օգտագործվում են. ԿԸՀ նախագահ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենօրյա «սրտիկներն» ու Ալիևի ամանորյա «անսիրտ» ուղերձը

02/01/2026
Միջազգային

Հնգօրյա սուգ. Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրի հրդեհի հետևանքով 40 մարդ է զոհվել

01/01/2026
Նորություններ

Մեղրիի մաքսակետի պետը կալանավորվել է

01/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Իրանում ցույցեր են. բողոքում են գնաճի դեմ, կան զոհեր և ձերբակալվածներ

01/01/2026
Հաջորդ գրառումը

Ընտրությունների ժամանակ օգտագործվող 4 հազար սարքը կա , բայց պահուստայիններից 450-ը խնդիր ունեն. 9 տարի է՝ օգտագործվում են. ԿԸՀ նախագահ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական