Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես ինձ նման բաներ թույլ չէի տա. Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ «գունագեղ տոնակատարություն» անցկացնելու մասին. 168.am

08/09/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Որպես հայ մարդ, ազգի նվիրյալ, համարում եմ, որ այդ ամենը ճիշտ չէ, մնացածն իրենք գիտեն: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը՝ անընդունելի համարելով սեպտեմբերի 21-ին, ինչպես այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, Հանրապետության հրապարակում «մասշտաբային և գունագեղ տոնակատարություն» անցկացնելը՝ նվիրված, ըստ Փաշինյանի, նահատակների հիշատակին:

«Որպես հայ մարդ, ազգի նվիրյալ՝ համարում եմ, որ այդ ամենը ճիշտ չէ, մնացածն իրենք գիտեն։ Իրենց համար ամեն ինչ ճիշտ է, ինձ համար՝ չէ։ Մենք շատ անելիքներ ունենք, որ դեռ չենք արել, շատ ընտանիքներ կան, որ դեռ իրենց երեխաներին չեն գտել, գերիներ կան, որոնց հայրենիք չեն վերադարձրել, ու չգիտենք էլ՝ նրանց կվերադարձնե՞ն, թե՞ ոչ։ Այսինքն՝ լուծելու շատ խնդիրներ ունենք, եթե այդ տոնակատարությունն այսօր այդքան անհրաժեշտ է, ի՞նչ ասեմ»,- նշել է Արտակ Հովհաննիսյանը։

Հերոսի հոր խոսքով՝ այնպես չէ, որ նոր պետք է այդ հրավառությունն անեն, քանի որ պատերազմից անմիջապես հետո եղել են հրավառություններ անողներ։

«Կրկնում եմ՝ ես նպատակահարմար չեմ գտնում այդպես տոնելը, ես նման բաներ ինձ թույլ չէի տա։ Ոչ էլ ես կարող եմ այդքան մարդկանց մտածելակերպը փոխել, ամեն մարդ ինքը գիտի, որ նման ընտանիքներում պետք է լինի այսպիսի բաներ, որ իրենք հասկանան, իրենց համար հաճելի կլինի՞, թե՞ ոչ, եթե այդ ցավը չունեն, դժվար հասկանան։ Իրենց համար ամեն ինչ կարգին է, դե ,կողքի մարդուն էլ կարող են մի հատ ասել՝ կներեք, ու վերջ»,- հավելեց նա։

Հարցին՝ միջոցառման հրավեր ստանալու դեպքում կընդունի՞, Արտակ Հովհաննիսյանը պատասխանել է. «Ինձ չեն կարող հրավեր ուղարկել, ես չեմ սպասում այդ հրավերին»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատերազմում ընկած մեր հազարավոր հայրենակիցների մեկ տարին չի լրացել, սակայն իշխանությունը որոշել է, որ գունագեղ տոնակատարություններով պետք է հարգի «զոհված նահատակների հիշատակը»

Հաջորդ գրառումը

Զոհված տղերքին նվիրված մասշտաբային ու գունագեղ տոնակատրություն ա անում մեկը, ով անգամ էդ զոհված տղերքի անունների ամբողջական ցանկը չի հրապարակել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Խաղաղության խոստումներ և ատելության լեզու. Ադրբեջանի երկակի քաղաքականությունը

29/10/2025
Նորություններ

Հովհաննավանքը դարձել է հակաեկեղեցական որջ. Սուրեն Սուրենյանց

29/10/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ

29/10/2025
Նորություններ

Վախենում է, գիտի, որ իրավիճակը վերջնախաղային է. Վլադիմիր Մարտիրոսյան

29/10/2025
Հաջորդ գրառումը

Զոհված տղերքին նվիրված մասշտաբային ու գունագեղ տոնակատրություն ա անում մեկը, ով անգամ էդ զոհված տղերքի անունների ամբողջական ցանկը չի հրապարակել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական