Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես դեռ պետք է համոզվեմ, որ Մարտուն Գրիգորյանը չի միանա ընդդիմության. Վարդան Ղուկասյան

31/03/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես հուսով եմ, որ մենք, ինչ-որ պայմանավորվել ենք մինչև ընտրությունները հեռուստադիտողների աչքի առջև, կկատարենք. ընտրություններից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը, ով ընտրություններում ստացել է շուրջ 21 տոկոս ձայն:

Նա նշեց, որ խնդիրները լուծվելուց հետո միայն կարող է ասել, որ քաղաքապետ կդառնա, որովհետև թեկնածուներից մեկն իր խոսքը չի ասել՝ նկատի ունենալով «Իմ քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանին։

«Ես, օրինակ, էսպես եմ ասել, եթե ընդդիմությունից որևէ մեկն ինձնից շատ ձայն հավաքի, ես, միանշանակ, կմիանամ իրեն՝ առանց պաշտոնի ակնկալիքի։ Գիտեմ, որ Ռուբենը հայտարարություն է  արել, Կարենը՝ նույնպես, նրանցից շնորհակալություն եմ հայտնում։ Հուսով եմ, որ իրենց հետ կբանակցեմ, կքննարկեմ»,-ասաց նա։

«Ինչ վերաբերում է Մարտուն Գրիգորյանին՝ հուսով եմ, որ ինչ ասել է՝ կանի, ինչ էլ պակաս է եղել, կարող ենք բանակցել, նստել խոսել։ Ես ոչ մեկին թշնամու աչքերով չեմ նայում, ինչքան էլ վերադաս կառույցը կարողացավ խառնել, ես ասել եմ՝ հայ ժողովրդի մեջ ես թշնամի չունեմ։ Ես ներողամիտ մարդ եմ»,-ասաց նա։

Իսկ թե որևէ խոսակցություն դեռևս չի՞ եղել Մարտուն Գրիգորյանի հետ՝ ասաց, որ ոչ։

Հարցին, թե չմիանալու դեքպում ինչ կանի՝ պատասխանեց. «Ես պետք է դեռ համոզվեմ, որ Մարտուն Գրիգորյանը չի միանա ընդդիմությանը, նախ պետք է դրանում համոզվեմ։ Դրանից հետո մենք հայտարարություն կանենք՝ ով է նպաստում ՔՊ-ին։ Ինձ մի հարցրեք, թե չմիանա, դրանից հետո ինչ է  լինելու։ Բայց ես իր խոսքը լսել եմ, որ անպայման միանալու է, մեր քաղաքում ՔՊ-ն չի անցնելու»։

Իսկ թե հանուն Գյումրու, եթե նման վիճակ լինի, կգնա՞ զիջումների՝ ասաց, որ պատրաստ չէ այդ հարիցն պատասխանել, մինչև չհամոզվի՝ ինչ է կատարվում․ «Երբ լինի այդպիսի իրավիճակ, կտեսնենք՝ ինչ կանեմ»։

«Իմ 13 տարի աշխատած ժամանակահատվածում, եթե նայեք, Մարտուն Գրիգորյանի բոլոր ունեցվածքների տակ գրված է Վարդան Ղուկասյան: Ինչ սեփականություն իրենք ունեն, եւ ոչ միայն իրենք, իր հորեղբայրները, իր թաղի ժողովուրդը եւ մնացածը…  Նվեր չեմ արել, մարդիկ ուզեցել են քաղաքում ներդրում անել, ես չեմ նայել, թե սա ընդդիմություն է ինձ, թե ոչ, ես բոլորին արել եմ: Ինչ կա էս քաղաքում բոլորն իմ տվածն է, եւ տակը գրված է շինթույլտվություն՝ Վարդան Ղուկասյան, ավարտական ակտ՝ Վարդան Ղուկասյան: Այսինքն կարող է նույնիսկ որեւէ մեկի հորեղբայրը լիներ քաղաքապետ։ Ւնձ պես ավելի առատաձեռն չլիներ, ոնց որ ես եմ եղել բոլորի նկատմամբ, ոչ միայն Մարտունենց նկատմամբ»,- ասում է Վարդան Ղուկասյանը:

Վարդան Ղուկասյանն ընդգծում է. «Ես ներողամիտ եմ, հանուն ազգի ամեն ինչի պատրաստ եմ, սպասեք, հասկանաք»:

Նշենք, որ Գյումրիում նախնական արդյունքներով ավագանի են անցնում 5 ուժեր: ՔՊ-ն կստանա 14 մանդատ, Վարդան Ղուկասյանը՝ 8 մանդատ, Մարտուն Գրիգորյանը՝ 6 մանդատ, Ռուբեն Մխիթարյանը՝ 3 ամնդատ եւ «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շատերը հիմա սպասում են հետընտրական զարգացումներին. Ավետիք Չալաբյան

Հաջորդ գրառումը

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մամուլի ասուլիսը

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025
Նորություններ

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025
Իրավունք

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025
Հաջորդ գրառումը

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մամուլի ասուլիսը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Լեռնային Ղարաբաղն օկուպացրած Ադրբեջանը թուրքական ընկերությունների հետ համատեղ Քարվաճառում իրականացնում է ռազմավարական էներգետիկ նախագիծ։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ 3100մ բարձրության վրա կառուցվող հողմակայանի...

ԿարդալDetails

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025

Թրամփի գլխավոր նպատակը՝ Նոբելյան մրցանակը «խաղաղության անունից` հանուն պատերազմի»

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական