Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես ապրելու եմ իմ բնակարանում, սա է իմ տեսած լուծումը. ՊՆ նախկին շենքի բնակիչ

27/02/2023
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պն նախկին շենքում ժամանակավորապես բնակվող քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել ՊԵԿ-ի դիմաց։

Ինչպես հայտնի է, նախարարության շենքը ՊԵԿ-ի հաշվեկշռում է։ Ոստիկանները, ՊԵԿ-ի գրության հիման վրա, փետրվարի 16-ին բնակիչներին հեռացրել են շենքից՝ թույլ չտալով նրանց այլևս վերադառնալ նախկին կացարաններ։

շենքում բնակվել է 127 ընտանիք, որոնց մեջ կան արցախյան պատերազմենրի մասնակիցներ, Արցախից տեղահանվածներ։ Նրանց մի մասն այս օրերին ապրել է ՊՆ նախկին շենքի հարևանությամբ տեղադրված վրանում։

«Մարդկանց տարհանելու ձևեր էլ կան, առավոտ շուտ եկել են, մեր դրած դռները կոտրել են, մարդկանց հանել են դուրս, ապացույցներ էլ կան, որ լիքը բաներ են կորել։

Ներկա պահին քննարկում չի եղել, թե կարող ենք վերադառնալ մեր բնակարաններ, բայց մեր պահանջը նույնն է, որ վերադառնանք։ Ես ապրելու եմ իմ բնակարանում, սա է իմ տեսած լուծումը»,- ՊԵԿ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՊՆ նախկին շենքի բնակիչը:

Ցուցարարներին աջակցելու եկած ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը հարցի լուծումներ է առաջարկում՝ թույլ տալ դրսում հայտնված մարդկանց բնակվել ՊՆ նախկին շենքում, մինչև նրանց կեցության հարցերը լուծվեն։

Ի վերջո, նրանց դրսում թողնելով, բռնի ուժով հանելով բնակարաններից՝ խախտվում են այդ մարդկանց իրավունքները։ Նրանք ուրիշի տուն չեն մտել ու զավթել այն, այլ գլխներին տանիք չունենալու պատճառով ստիպված են եղել իրենց ընտանիքները տեղավորել մի շենքում, որը տարիներ շարունակ չի օգտագործվել ու լքված շինություն է հիշեցրել։

Լարիսա Ալավերդյանն առաջարկում է ուսումնասիրել բոլոր 127 ընտանիքների կարգավիճակը, խնդիրները, փոխկապակցված աշխատել տեղական ինքնակառավարման մարմինների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, քաղաքացիական իրավունքի պաշտպանության կառույցների հետ։

«Այս մարդիկ ՀՀ քաղաքացիներ են, անթույլատրելի է առաջ քաշել նրանց՝ ՊՆ շենքից հանելու որոշումն ու 127 ընտանիքի հանձնել բախտի քմհաճույքին»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայերին ցեղասպանելու թուրքական վաղեմի քաղաքականությունը շարունակվում է նաև հիմա՝ նպատակ ունենալով Արցախում ունենալ զրո հայ կամ միգուցե մեկը՝ թանգարանի համար. Արտակ Բեգլարյան

Հաջորդ գրառումը

ՀՀ արտգործնախարարն անձամբ մեկնեց Թուրքիա՝ ցավակցելու թուրքերին, բայց այսօր չգնաց Ծիծեռնակաբերդ՝ ծաղիկներ խոնարհելու Սումգայիթի զոհերի հիշատակին. ամեն ինչ ավելի քան պարզ է. ադրբեջանագետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

7 անգամ մերժել ենք ինքնակամ շինության օրինականացման հայտը. Ավինյանը՝ 560 հազար դոլարի կաշառքի մեղադրանքի մասին

23/10/2025
Նորություններ

Զախարովան անդրադարձել է Գյումրու ձերբակալություններին

23/10/2025
Նորություններ

Խոշոր համալիր կոմպլեքսների շինթույլտվությունները տալիս ենք միայն ճարտարապետական խորհրդի հաստատմամբ. Ավինյան

23/10/2025
Նորություններ

Նուբարաշենի աղբավայրի՝ դիտավորյալ հրդեհման գործով արդեն ներգրավված մարդիկ կան. քաղաքապետ

23/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ արտգործնախարարն անձամբ մեկնեց Թուրքիա՝ ցավակցելու թուրքերին, բայց այսօր չգնաց Ծիծեռնակաբերդ՝ ծաղիկներ խոնարհելու Սումգայիթի զոհերի հիշատակին. ամեն ինչ ավելի քան պարզ է. ադրբեջանագետ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

7 անգամ մերժել ենք ինքնակամ շինության օրինականացման հայտը. Ավինյանը՝ 560 հազար դոլարի կաշառքի մեղադրանքի մասին

23/10/2025

Ես Նոր Նորքում ինքնակամ շինության հետ կապված կարող եմ ասել հետևյալը. Երևանի քաղաքապետարանը յոթ անգամ ծանուցել է շինարարին, մերժել է...

ԿարդալDetails

Զախարովան անդրադարձել է Գյումրու ձերբակալություններին

23/10/2025

Խոշոր համալիր կոմպլեքսների շինթույլտվությունները տալիս ենք միայն ճարտարապետական խորհրդի հաստատմամբ. Ավինյան

23/10/2025

Նուբարաշենի աղբավայրի՝ դիտավորյալ հրդեհման գործով արդեն ներգրավված մարդիկ կան. քաղաքապետ

23/10/2025

Երևանն աղբավայրի խնդիրն ունի արդեն 75 տարի. մենք զուգահեռ երեք ուղղությամբ ենք շարժվում. Ավինյան

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական