Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՊԲՀ լավագույն ուսանողը ծրագրում է կլինիկական գործունեությունը համատեղել մանկավարժականի հետ

06/03/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գիտելիքներն արժևորող և լավ մասնագետ դառնալու ձգտմամբ ուսանողները բժշկական բուհում բազմաթիվ են: Ահա այդպիսին է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպված «Լավագույն ուսանող» մրցույթի 2020 թվականի հաղթող, ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանողուհի Սյուզաննա Սիմոնյանը: Ներկայացնում ենք ԵՊԲՀ կայքի հարցազրույցն ուսանողուհու հետ։

Լավագույն ուսանողի հետ զրուցել ենք բարձր առաջադիմության, գիտական գործունեության և այլ թեմաների մասին:

–Դուք այս տարի հանրապետական մրցույթում ճանաչվել եք լավագույն ուսանող։ Ի՞նչ զգացողություն ունեցաք, սպասվա՞ծ էր հաղթանակը։

-Ես մի սկզբունք ունեմ, որով առաջնորդվում եմ, գրեթե, բոլոր իրավիճակներում. հուսալ լավագույնը, բայց պատրաստ լինել վատագույնին: Սա օգնում է ինչ-որ բանի հետ կապված մեծ հույսեր ու սպասելիքներ չունենալ, որպեսզի չստացվելու պարագայում հուսահատությունը մեծ չլինի: Մտածում եմ, եթե ես իսկապես արժանի եմ՝ կստացվի, եթե ոչ, ապա մեկ ուրիշն ինձանից ավելի արժանի է գտնվել: Երբ տեսա մրցույթի հայտարարությունը, վերջնաժամկետին մնացել էր 2 օր, բայց մեկ է՝ հապաղում էի դիմել, ու հստակ որոշեցի, որ պետք է դիմեմ հենց վերջնաժամկետի օրը: Դիմելուց հետո երկար ժամանակ էր անցել, գրեթե, մոռացել էի մրցույթի մասին, մինչև որ մի քանի օր առաջ, զանգ ստացա նախարարությունից. հայտնեցին, որ լավագույն ուսանող մրցանակին եմ արժանացել: Այդ պահն իրականում շատ անսպասելի էր, փորձում էի ընկալել նորությունը, և չէի կարողանում կենտրոնանալ, երբ ու որտեղ պետք է գնամ մրցանակը ստանալու:

–Ինչու՞ ընտրեցիք ԵՊԲՀ-ն, Ձեր նպատակն էր բժիշկ դառնա՞լ, թե՞ հանգամանքները օգնեցին կողմնորոշվել:

-Դեռ մանկուց հստակ որոշել էի՝ բժիշկ պետք է դառնամ: Այլ մասնագիտությունների մասին անգամ չեմ էլ մտածել: Երբ դեռ դպրոցական էի, տատիկս միշտ բոլորին ասում էր՝ մեր ապագա բժշկուհին է, ու դա այդպես մանկուց իմ մեջ նստած է եղել: Հիմա էլ չեմ փոշմանել, եթե երկրորդ անգամ ընտրելու հնարավորություն ունենայի, նորից բժշկությունը կընտրեի:

–Բժշկագիտության ո՞ր ճյուղն է Ձեզ հոգեհարազատ, ի՞նչ նեղ մասնագիտացում եք ընտրելու, ինչու՞։

-Ես շատ փոփոխական մարդ եմ, ընտրության հարցում դժվար կողմնորոշվող, բայց, ի զարմանս ինձ, բժշկագիտության մեջ ինձ հոգեհարազատ ուղղությունը գտել եմ՝ նյարդաբանություն: Ինչո՞ւ, որովհետև ինձ համար նյարդաբանությունն ամենաանծայրածիր, ամենաֆանտաստիկ, ամենահետաքրքիր ու միևնույն ժամանակ ամենաառեղծվածային գիտությունն է, ինչպես և մարդու ուղեղն է: Հույս ունեմ, որ ապագայում կլինեմ իմ պատկերացրած մասնագետը և Հայաստանում նյարդաբանության զարգացման մեջ գոնե մի փոքր դեր կունենամ:

–Ինչպիսի՞ն են դասախոս-ուսանող հարաբերությունները։

-Շատ լավ: Համալսարանում շատ բանիմաց դասախոսների հետ եմ առնչվել, ովքեր ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային բարձր որակներ ունեն, ու որոնցից շա՜տ բաներ եմ սովորել և դեռ ունեմ սովորելու: Դասախոսի մասնագիտությունը շատ եմ հարգում, հետագայում պլանավորում եմ կլինիկայում աշխատելուն զուգընթաց նաև դասավանդել, քանի որ նյութին լավագույնս տիրապետելու մեթոդներից մեկն այն ուրիշին մատուցելն է:

–Կպատմե՞ք ուսանողական կյանքի, ակտիվության մասին։

-Ուսանելու 6 տարիների ընթացքում ակտիվ եմ եղել տարբեր հարթակներում: Առաջին կուրսից Ուսանողական խորհրդարանի Ուսումնամեթոդական հանձնաժողովում եմ եղել, միշտ փորձել եմ պաշտպանել ուսանողի շահերը, ադմինիստրացիայի հետ համագործակցելով՝ լուծել ենք բազմաթիվ ուսանողների խնդիրներ, ուսուցողական, կրթական, բանավիճային միջոցառումներ կազմակերպել: Այժմ ավելի շատ գիտության ճանապարհով եմ քայլում. COBRAIN Armenia գիտահետազոտական կենտրոնի Covid-Neuro նախագծի ինտերններից մեկն եմ, որտեղ հետազոտում ենք կորոնավիրուսով վարակված հիվանդների մոտ համի և հոտի զգացողության խանգարումները, կատարում նյարդաբանական զննում և հակամարմինների հետազոտություն:

-Ըստ Ձեզ ՝ լավագույն մասնագետ լինելուց բացի, ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա բժիշկը։

-Բժիշկը պետք է լինի պատասխանատու, մարդասեր, համբերատար, ինքնաքննադատ՝ չափի մեջ, ուշադիր, նրբազգաց, աշխատասեր, պատրաստ լինի սովորել ամբողջ կյանքի ընթացքում:

-Իսկ ի՞նչ  նախասիրություներ ունեք։

-Շատ եմ սիրում ֆիլմեր դիտել, բաց չեմ թողնում ոչ մի «Օսկարի» մրցանակաբաշխություն և ոչ մի նոմինացված ֆիլմ: Սիրում եմ երաժշտություն լսել, կիթառ նվագել, սպորտաձևերից շատ եմ սիրում լողը: Ափսոս հիմա չեմ հասցնում հաճախել, բայց անպայման վերսկսելու եմ պարապմունքներս: Ազատ ժամանակ նաև սիրում եմ նկարել՝ հիմնականում սև ու սպիտակ, նկարելիս մի տեսակ լիցքաթափվում ու հանգստանում եմ:  Բայց նկարներս միայն ինձ համար են, չեմ սիրում ուրիշներին ցույց տալ, երբեմն շատ մտերիմներիս հետ եմ կիսվում:

Usanogh.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ցավում եմ համակրելի բանաստեղծի համար». Մուրադյան

Հաջորդ գրառումը

Կարո Հովագիմյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հայ դահուկորդը տուգանվել է իր մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը փակելու համար

03/01/2026
Միջազգային

Վենեսուելայի նախագահ Մադուրոն և նրա կինը բռնվել և դուրս են բերվել Վենեսուելայից. Դոնալդ Թրամփ

03/01/2026
Միջազգային

Մահվան մասին լուրերի ֆոնին պաշտպանության նախարար Պադրինո Լոպեսը հանդես է եկել ուղերձով

03/01/2026
Միջազգային

Թուրքիան աջակցում է Վենեսուելային․ այս ավազակnւթյունը չպետք է անպատիժ մնա․ Էրդողանի խորհրդական

03/01/2026
Հաջորդ գրառումը

Կարո Հովագիմյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական