ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու քննարկումներին՝ նշելով, որ այդ հարցում Հայաստանը հայտնել է իր պատրաստակամությունը։
«Մեր ցանկությունն այն է, որ հնարավոր առաքելությունը լինի արդյունավետ, սա կարևոր է տարածաշրջանի համար։ Եկեք տարբերակենք ԵՄ-ն ՀԱՊԿ-ից։ ՀԱՊԿ-ը ՀՀ-ի նկատմամբ ունի անվտանգային պարտավորություններ, ՀՀ-ն էլ իր հերթին ունի պարտավորություններ։ ԵՄ-ի առաքելությունը մի հարթության մեջ դնել ՀԱՊԿ առաքելության հետ չի կարելի, հետևաբար մեր ակնկալիքները ՀԱՊԿ առաքելությունից պետք է ավելի շատ լինեն։ ԵՄ հայտարարությունը Տեղի դեպքերի հետ կապված չուներ էմոցիոնալ առումով գնահատական, բայց արված էր քաղաքական հստակ արձանագրում այն մասին, որ 1991թ-ի սահմանը պետք է պահպանվի։ Սա կարևոր ու ֆունդամենտալ արձանագրում և գնահատական է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։