«Այսօր առավոտյան Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո մենք ակտիվացրել ենք ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը։
ԵՄ Արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգող կենտրոնը փրկարարական խմբեր է ուղարկել Թուրքիա և շարունակում է համակարգել այդ աշխատանքը։ Հոլանդիայի և Ռումինիայի թիմերն արդեն ճանապարհին են»,- տեղեկացրել է ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեշ Լենարչիչը։