«ԵՄ-ն պետք է ի վիճակի լինի ԱՄՆ-ից ավելի անկախ գործել ռազմական առումով։ Դա չի նշանակում, որ մենք պետք է տարանջատվենք ամերիկացիներից։ Բայց կարող են առաջանալ այնպիսի իրավիճակներ, որոնց դեպքում մենք կունենանք այլ շահեր, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի ներսում։ Այդ ժամանակ մենք պետք է մեր ուժերով ավելի գործունակ լինենք»,- հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Քրամպ-Կարրենբաուերը։