Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ-ն հանուն գազի և հանուն ՌԴ-ից էներգետիկ կախվածության թուլացման՝ գնալու է Արցախի ու Հայաստանի շահերի դեմ

10/06/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Եվրոպան ձգտում է ամեն գնով ձերբազատվել ռուսական էներգետիկ կախվածությունից, այն աստիճանի, որ պատրաստ է նույնիսկ աչքերը փակել ժողովրդավարության ու մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների վրա: Խոսքն այն մասին է, որ Ադրբեջանը ԵՄ-ում դիտարկվում է, որպես ՌԴ-ին փոխարինող գազամատակարար երկրներից մեկը:

Պատահական չէր, որ 2018թ.-ին ակտիվ աջակցություն ստացած, իսկ հետագայում նաև ողջունված «թավշյա հեղափոխությունը» ԵՄ-ի սրտով էր: Պատահական չէր, որ Նիկոլի քաղաքական հիմարությունների և դրա արդյունքում Ադրբեջանի ստացած քարտ բլանշով հրահրված 44-օրյա պատերազմի ընթացքում, ժողովրդավարական Եվրոպան առ այսօր չի դատապարտել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ կիրառված անմարդկային ագրեսիան:

Պատահական չէր, որ Հայաստանի իշխանությունը զավթած մի շարք սորոսածին պաշտոնյաներ, պատերազմի նախօրեին, «կրծքով» պաշտպանում էին ադրբեջանական նավթամուղերն ու գազամուղերը: Պատահական չեն այն խոսակցությունները, որ 2021թ. արտահերթ ընտրություններում, ՀՀ-ում ԵՄ դեսպանները շունչները պահած հետևում էին Նիկոլի հաղթանակին, որպեսզի շարունակեն ԵՄ շահերից բխող և Ադրբեջանին սիրաշահող քաղաքականությունը:

Պատահական չէ, որ բրյուսելյան բանակցություններով ստիպում են, որպեսզի դավադրության մեջ թաթախված Նիկոլը հրաժարվի Արցախի կարգավիճակի հարցից ու կեղծ խաղաղության պայմանագիր ստորագրի:

Պատահական չէ, որ ոստիկանները բիրտ ուժով ճնշում են Արցախի և Հայաստանի շահերի համար պայքարող քաղաքացիներին, իշխանության քննադատները բանտարկվում են, երկրում ընդդիմադիրների նկատմամբ իրականացվում է պատվիրված դատավարություններ իսկ ԵՄ ներկայացուցչությունը ողջունում է ՀՀ կառավարությանն ու հայկական «ժողովրդավարությունը»:

Այս ամենը, իհարկե, մենք շատ լավ հասկանում ենք, որովհետև մի փոքր պատկերացում ունենք աշխարհում տեղի ունեցող գլոբալ զարգացումներից, բայց մեր խնդիրն է դիմանալ և մինչև վերջ չզոհաբերվել օտար քաղաքական, էներգետիկ, կոմունիկացիոն և տնտեսական շահերին: Պատմության ընթացքում շատ ենք տուժել՝ հենց զոհաբերվելու պատրաստակամության արդյունքում, ինչպես նաև ներքին դավաճանների շնորհիվ: Բավական է, որքան զոհաբերվեցինք՝ տարածքներ, մարդկային կյանքեր, սեփական անվտանգություն և այլն:

Ուկրաինայի պատերազմից հետո, այս գործընթացն ավելի ցայտուն է դարձել: ԵՄ-ում գտնում են, որ Ադրբեջանը կարող է փոխարինել ՌԴ-ից ստացվող գազի որոշ ծավալը: Մինչ այս ձմեռ, Ադրբեջանի պատճառով Արցախը շուրջ երկու շաբաթ սառչում էր առանց գազի, այդ ընթացքում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հայտարարեց, որ պատրաստ է 30%-ով ավելացնել դեպի Եվրոպա գազամատակարարումը: Միայն այս տարվա առաջին եռամսյակում այն կազմել է 2,6 մլրդ խ/մ:

Բրյուսելի համար ադրբեջանական այդ առաջարկը գտնված երազ էր: Մայիսի 18-ին Եվրահանձնաժողովի նոր էներգետիկ պլանով առաջարկվում է 30%-ով կրճատել Ռուսաստանից ստացվող գազի ծավալները, այն փոխարինելով այլ աղբյուրներով:

2021թ-ին ԵՄ-ն ՌԴ-ից ստացել է 155 մլրդ խ/մ գազ: Ադրբեջանը մոտակա տարիներին, դեպի ԵՄ իր գազային մատակարարումները կարող է հասցնել մինչև 20 մլրդ խ/մ, ինչը կազմում է ՌԴ-ից ԵՄ գազի կախվածության 1/8-րդ մասը, այնուամենայնիվ ԵՄ-ն կարծես թե պատրաստ է հանուն դրա կատարել Ադրբեջանի բոլոր ցանկությունները և համագործակցել դիկտատոր Ալիևի հետ, ինչպես նաև աջակցել դիկտատորի վերածված Նիկոլին:

Երկու ամիս առաջ Եվրախորհրդարանը 635 կողմ ձայնով դատապարտեց Ադրբեջանին՝ Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համար, սակայն կարճ ժամանակ հետո՝ մայիսին այդ բանաձևը մոռացվեց, ԵՄ-Ադրբեջան բարձր մակարդակով անցկացված էներգետիկ քննարկումների ֆոնին: Ադրբեջանն, անկասկած, շարունակելու է օգտագործել էներգետիկ լծակները՝ Հայաստանի և Արցախի նկատմամբ իր բոլոր պահանջները մեկ առ մեկ կատարելու համար: ԵՄ-ն հանուն գազի և հանուն ՌԴ-ից էներգետիկ կախվածության թուլացման՝ գնալու է Արցախի ու Հայաստանի շահերի դեմ:

44-օրյա պատերազմից մեկ տարի հետո, 2022թ. Բաքուն ավելացրել է իր ռազմական ծախսերը՝ հասցնելով այն 2,6 մլրդ դոլարի, ինչն իր ՀՆԱ-ի 5%-ից ավելի է: Այսօր էլ մեծ թափով այն վերազինվում է՝ ձեռք բերելով սպառազինություն և ռազմական տեխնիկա: Ակնհայտ է, որ Ադրբեջանի նկրտումները չեն սահմանափակվելու և օգտվելով իր դերակատարությունից ու Թուրքիայի անմիջական աջակցությունից՝ շարունակելու է անմիջական սպառնալիք հանդիսանալ նիկոլիզմի պատճառով թուլացած ու անօգնական դարձած Հայաստանի ու Արցախի համար»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ջոնի Դեփի փաստաբանը մեկնաբանել է Հոլիվուդի աստղի հետ սիրավեպի մասին լուրերը

Հաջորդ գրառումը

«Դիմադրությունը» հունիսի 11-ին բռնաճնշումների դեմ բողոքի ակցիա է անելու

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025
Հաջորդ գրառումը

«Դիմադրությունը» հունիսի 11-ին բռնաճնշումների դեմ բողոքի ակցիա է անելու

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով Հայաստանի ողջ տարածքով արգելվում է հոգեորսությունը։ ՀՀ Լեզվի կոմիտեն «հոգեորսությունը»...

ԿարդալDetails

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական