17 տարվա դադարից հետո դաշնային մակարդակով դատապարտված հանցագործների մահապատժի գործադրումը կվերսկսվի հուլիսի 13-ին, ինչին դեմ է հանդես գալիս Եվրոմիությունը։
«Մենք ԱՄՆ-ին կոչ են ք անում վերանայել իր որոշումը և դաշնային մակարդակով չվերականգնել մահապատիժը։․․․Դա դաժան և անմարդկային պատիժ է», ասվում է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության խոսնակի հուլիսի 10-ի հայտարարության մեջ։
ԵՄ-ն շարունակելու է պայքարել մահապատժի դեմ ամբողջ աշխարհում, հաղորդվում է Եվրոմիության պաշտոնական կայքում։