Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԵՄ-ն այլևս չի կարող անտեսել հայ գերիների ծանր վիճակը»․ Գասպար Կարապետյան

13/03/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը անդրադարձել է «Հայ պատանդների, այդ թվում՝ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի կալանավորման և կեղծ դատավարությունների վերաբերյալ» վերտառությամբ բանաձևին, որն ընդունել է Եվրոպական խորհրդարանը։ Հաղորդագրությունում նշված է․

«Մարտի 13-ի լիագումար նիստում Եվրոպական խորհրդարանը  ձայների 523 կողմ, 3 դեմ և  84 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «Հայ պատանդների, այդ թվում՝  «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի կալանավորման և կեղծ դատավարությունների վերաբերյալ» վերտառությամբ բանաձևը, ինչին նախորդել էր նույն թեմայի շուրջ խորհրդարանական քննարկումը մարտի 12-ին։

Բանաձևն արձանագրում է 23 հայ ռազմագերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները գերեվարումը էթնիկ զտումներից հետո, մի իրավիճակ, որը, ըստ խորհրդարանի, պահանջում է միջազգային մոնիտորինգ, որը պետք է իրականացվի Եվրոպական միության կողմից։ Դատապարտելով 23 հայ պատանդների ապօրինի կալանավորումը և նրանց հանդեպ անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը՝ խորհրդարանը  պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակել՝ վկայակոչելով չարաշահումների, խոշտանգումների և անօրինական գործունեության մի շարք ապացույցներ։

Հատկանշական է, որ բացի գերիներին ազատ արձակելու պահանջից և Ադրբեջանին ուղղված հորդորից՝ կատարել Ժնևի կոնվենցիայի իր պարտավորությունները, բանաձևը նաև ԵՄ գործադիր իշխանություններին կոչ է անում թիրախային պատժամիջոցներ սահմանել մարդու իրավունքների խախտումների մեջ ներգրավված ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, մասնավորապես դատավորների ու դատախազների, ովքեր զբաղված են կեղծ դատավարություններով:

Մարտի 12-ին կայացած քննարկման ժամանակ Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորներ քննադատել են կեղծ դատավարությունների «ստալինյան» բնույթը, ինչպես նաև ԵՄ գործադիր իշխանության մարմիններին՝ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների լուրջ խախտումները անտեսելու համար։ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Վիտենիս Պովիլաս Անդիուկայտիսը պահանջել է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ համարելով Արցախի էթնիկ զտումը որպես «ռազմական հանցագործություն»:

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը նույնպես դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի քրիստոնյա հայերի դեմ իրականացված «էթնիկ զտումները» և կրկնել Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերը՝ նշելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանությունը։ Ֆրանսիացի խորհրդարանական Նատալի Լուազոն ԵՄ բարձր հանձնակատար Կայա Կալլասին կոչ է արել անձամբ այցելել Հայաստան և երկրում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը։

Ընդունված բանաձևը նաև անդրադառնում է ավելի քան 20 օր հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի հանդեպ վատ վերաբերմունքին և առողջության վատթարացմանը՝ ԵՄ գործադիր իշխանությանը հորդորելով դատավարությունների ժամանակ պահանջել ԵՄ և անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությունը, ինչպես նաև կանոնանվոր այցելություններ պատանդներին, այդ թվում՝ մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի այցելություն։

Եվրոպական խորհրդարանը ավելի վաղ, 2024թ․ դեկտեմբերի 19-ին ընդունված իր բանաձևում, անդրադարձել էր ռազմագերիների խնդրին՝ միաժամանակ դատապարտելով Ադրբեջանում լրագրողների և ընդդիմադիր գործիչների շարունակական ճնշումներն ու հետապնդումները։ Այս համատեքստում բանաձևն արձանագրել էր հայ ռազմագերիների կալանավորումը՝ որպես Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունները չկատարելու ցանկության օրինակ։ Բացի այդ, այն նաև պահանջել է «կասեցնել 2022 թվականին ստորագրված ԵՄ-Ադրբեջան փոխըմբռնման հուշագիրը էներգետիկայի ոլորտում։ Այս վերջին պահանջը կրկնվում է նաև այսօր ընդունված բանաձևում։

Այս կոչերը նշան են միջազգային աճող կոնսենսուսի՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու, պատանդներին անհապաղ ազատ արձակելու, պատժամիջոցներ սահմանելու և այլնի վերաբերյալ։ Բանաձևը նաև հայ գերիների նկատմամբ վատ վերաբերմունքի անկախ հետաքննության կոչ է անում։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է այս զարգացումը և վերահաստատում է իր կոչը ԵՄ գործադիր մարմնին՝ հավատարիմ մնալու այս ուղղությամբ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումներին: Ըստ գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի․ «ԵՄ գործադիրն այլևս չի կարող անտեսել հայ գերիների ծանր վիճակը։ Եվրոպական Խորհրդարանն ընդունել է բանաձև, որը խստորեն դատապարտում է կեղծ դատավարությունները՝ դրանք անվանելով հենց այդպիսին՝ լիովին հասկանալով դատավարության անօրինական բնույթը, որն օգտագործվում է ոչ միայն 16 հայ պատանդներին վախեցնելու, այլև Հայաստանին ու հայ ժողովրդին սարսափի մեջ պահելու համար: ԵՄ-ի կողմից նպատակաուղղված պատժամիջոցների սահմանումն ու դիտորդական առաքելություններ ուղարկելն առաջին քայլերը կլինեն  հայատյացության համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ կառավարության ղեկավարը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու կամ այդպիսի որոշումների վրա ազդելու լիազորություն

Հաջորդ գրառումը

ՀՀ-ը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ. Փաշինյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ես մարտի 1-ից հետո պաշտոնի եմ եղել ընդամենը մեկ ամիս, դրա համար ՄԻԵԴ-ի որոշումն ինձ ուղղված չէ. Քոչարյան

07/10/2025
Նորություններ

Համագործակցել մի ուժի հետ, որը չի ուզում քեզ հետ համագործակցել, չի ստացվի. Քոչարյանը՝ «Մեր ձևով» շարժման մասին

07/10/2025
Նորություններ

Ընտրությունների մասնակցելու ֆորմատի հարցը չենք քննարկել, այդ որոշումը կլինի հունվար-փետրվարին. Քոչարյան

07/10/2025
Նորություններ

«Պրիվետ, Ռոբ» արտահայտությունը ես չեմ էլ լսել. ես եղել եմ մեր տանը. Քոչարյան

07/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ-ը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ. Փաշինյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ես մարտի 1-ից հետո պաշտոնի եմ եղել ընդամենը մեկ ամիս, դրա համար ՄԻԵԴ-ի որոշումն ինձ ուղղված չէ. Քոչարյան

07/10/2025

ՄԻԵԴ որոշումը հետևյալի մասին է, որ պետությունը բավարար ջանքեր չի գործադրել՝ մահվան դեպքերը բացահայտելու համար։ Այդ հայցը եղել է 2011...

ԿարդալDetails

Համագործակցել մի ուժի հետ, որը չի ուզում քեզ հետ համագործակցել, չի ստացվի. Քոչարյանը՝ «Մեր ձևով» շարժման մասին

07/10/2025

Ընտրությունների մասնակցելու ֆորմատի հարցը չենք քննարկել, այդ որոշումը կլինի հունվար-փետրվարին. Քոչարյան

07/10/2025

«Պրիվետ, Ռոբ» արտահայտությունը ես չեմ էլ լսել. ես եղել եմ մեր տանը. Քոչարյան

07/10/2025

Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ձգտում է զրոյի. Ռոբերտ Քոչարյան

07/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական