Եվրոմիությունը ամրագրել է 225 միլիոն չափաբաժին Curevac կորոնավիրուսային պատվաստանյութ, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով գերմանական արտադրական ընկերության ղեկավար Ֆրանց-Վերներ Հաասին:
Պատվաստանյութի մատակարարման շուրջ բանակցություններ իրականացվում են նաև այլ տարածաշրջանների հետ:
CureVac-ը սկսել է ստեղծել կորոնավիրուսի պատվաստանյութ 2020 թ. հունվարին: Այս պահին ընթանում է պատրաստուկի փորձարկումների երկրորդ փուլը, երրորդը նախատեսվում է սկսել այս տարվա վերջերին: