Շաբաթ, Մայիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եղբայրների նկատմամբ գործ հարուցելու որևէ իրավական հիմք չկա, իսկ եկեղեցում քաղաքական գործունեություն իրականացնելու փորձի համար պետք է գործ հարուցվի Փաշինյանի դեմ. Ալավերդյան

30/03/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանին զարամացնում է, որ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ երեկ տեղի ունեցած միջադեպից հետո երկվորյակ եղբայրների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել երկու հոդվածներով՝ խուլիգանություն և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը։

«Եվս մեկ անգամ ընդգծենք, որ այս անձի կողմից եկեղեցին քաղաքականության համար օգտագործելը դարձել է սովորութային նորմ։ Առաջին խնդիրն այն է, որ այն, ինչի մեջ մեղադրվում են դպրոցական տղաները, խոսում է այն մասին, որ ոստիկանությունը, գործը հարուցած մարմինը չեն հասկանում՝ ինչի մասին է խոսքը։ Եթե վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը գնում է եկեղեցի՝ իրականացնելու քաղաքական գործունեություն, իր դեմ պետք է գործ հարուցվի»,-Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը։

Ըստ նրա՝ պետք է գործ հարուցվի նաև եղբայրներից մեկի ծնոտին հարվածած թիկնապահի և նրանց նկատմամբ ուժ կիրառած քաղաքացիական հագուստով իրավապահների դեմ։

«Դիմելով դատախազին և պատկան մարմիներին՝ պահանջում եմ, որ գործ հարուցվի նախևառաջ եկեղեցում քաղաքական գործունեություն իրականացնելու փորձի համար՝ Նիկոլ Փաշինյանի դեմ, երկրորդը՝ ոստիկանների դեմ, որոնք ինքնիրավչություն են թույլ տվել և իրենց պարտականությունների սահմանները չեն ճանաչել, ոչ համաչափ ուժ են գործադրել։

Ես համոզված եմ՝ կլինեն դատապաշտպաններ, որոնք հստակորեն կձևակերպեն իրենց պաշտպանությունը ձերբակալված անձանց նկատմամբ։ Մենք ունենք բավականին պատրաստակամ դատապաշտպաններ, որոնք ոչ միայն մտածում են՝ ում պաշտպանեն, այլև՝ երկիրն իրավական պետություն դարձնելու մասին։ Համոզված եմ, որ այդ անձանց նկատմամբ գործ հարուցելու որևէ իրավական հիմք չկա։ Ինձ հայտնի է այդ մեթոդը, որ գործ են հարուցում ոչ թե իրական օրինազանցների, այլ այդ օրինազանցությունից պաշտպանվողների դեմ»,- ասաց իրավապաշտպանը՝ նկատելով, որ այդ արատավոր պրակտիկան կիրառելի է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամենահետամնաց երկրներում։

Լարիսա Ալավերդյանը ափսոսանք հայտնեց, որ ապաշնորհ վարչակազմի պատճառով Հայաստանը մարդու իրավունքների ոլորտում գնալով հետընթաց է ապրում։

Ամփոփելով՝ մեր զրուցակիցը շեշտեց՝ արդարադատություն իրականացնող ողջ համակարգն օր առաջ պետք է հասկանա, որ ոչ իրավական գործողությունները ստվերելու են ոչ միայն Հայաստանի, այլ նաև Եվրոպայի վարկանիշը։

Հիշեցնենք, որ նախօրեին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված եղբայրները Երևանի Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ են: Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի ներկայությամբ տեղի ունեցած միջադեպից մեկ օր անց քրեական վարույթ է նախաձեռնվել երկու հոդվածներով՝ խուլիգանություն և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել երեկ, երբ Նիկոլ Փաշինյանն անվտանգության աշխատակիցների, մյուս պաշտոնյաների ուղեկցությամբ փորձում էր դուրս գալ՝ պատարագը դեռ չավարտված։ Երբ անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվեց՝ հորդորելով չհրել իրեն և ասելով, որ ցանկանում է իր տեղում կանգնած մնալ:

«Տենց չնայես ինձ», – դիմեց երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձեց ձեռքով հարվածել:

Հատկանշական է, որ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ երկվորյակ եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

2018-ից ի վեր ոչ մի օր չի անցնում առանց նոր սկանդալի, նոր խայտառակության, շիզոֆրենիայի նոր նոպայի․ Արթուր Խաչիկյան

Հաջորդ գրառումը

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից արձագանքել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի հայտարարությանը

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Ալիևը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ «Հրապարակ»

02/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ Ժողովուրդին Անսակարկելի Պահանջները` Անկախ Թէ Ովքեր Պիտի Ըլլան Նոր Իշխանութիւնները. Դոկտ. ԱՐՇԱՒԻՐ ԿԷՕՆՃԵԱՆ

01/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը վրդովված է. արցախահայության և գերիների մասին բանաձևի պատճառով կասեցրել է կապերը Եվրախորհրդարանի հետ

01/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իմ առաջին մտահոգությունը վերաբերում է Հայաստանի և Արցախի պատանդներին ու ռազմագերիներին, որոնք մինչև այսօր մնում են Ադրբեջանում գերության մեջ. Բարոնուհի Քոքս

01/05/2026
Հաջորդ գրառումը

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից արձագանքել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի հայտարարությանը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը վրդովված է. արցախահայության և գերիների մասին բանաձևի պատճառով կասեցրել է կապերը Եվրախորհրդարանի հետ

01/05/2026

Ադրբեջանը սառեցրել է  կապերը Եվրախորհրդարանի հետ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձևից հետո։ Ադրբեջանի խորհրդարանը կասեցրել է Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Որոշումը...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախից բռնի տեղահանված հայությունը պետք է վերադառնա իր բնօրրան տիրոջ իրավունքով և կարգավիճակով. Ստեփան Հասան-Ջալալյան

29/04/2026

2026թ. ապրիլի 21-ին Արցախի Հանրապետությունն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով 2026թ. հունիսի 7-ին...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով

30/04/2026

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գալիս է Երևան։ Հայաստանը կառավարվում է Իլհամ Ալիևի կողմից։ Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի ընտրություններում, ապա սփյուռքի հայերի համար...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իմ առաջին մտահոգությունը վերաբերում է Հայաստանի և Արցախի պատանդներին ու ռազմագերիներին, որոնք մինչև այսօր մնում են Ադրբեջանում գերության մեջ. Բարոնուհի Քոքս

01/05/2026

Սիրելի՛ բարեկամներ, գործընկերներ և Հայաստանով հետաքրքրվող բոլոր անձինք, 2025 թվականի փետրվարի 5-ին հրապարակված իմ հայտարարության մեջ նշեցի, որ պատրաստվում եմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական