Հայաստանում սպասվում է անկայուն ջերմային ֆոն, անձրև, ամպրոպ և կարկուտ: Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարությունից։
Երևանում մայիսի 18-ի երեկոյան ժամերին, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ: Մայիսի 17-ին, 18-ի գիշերը, 19-ին և 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում մայիսի 17-19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 16-ին հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ:
Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 17-19-ի գիշերը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 16-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա: Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ։