Հանրապետության առանձին վայրերում փետրվարի 6-ին սպասվում են թույլ եւ կարճատեւ տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով, սպասվում է բուք։ Քամին՝ հարավարեւմտյան, տեղ-տեղ 30-35 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա։ Ինչպես տեղեկացնում են «Հայպետհդրոմետից», Երեւանում հնարավոր են թույլ եւ կարճաժամկետ տեղումներ, քամին՝ 14-18 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +10+12։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0+5,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -3-5, ցերեկը՝ 0+4,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +8+10,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +2+5,
Լոռիում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +8+12,
Տավուշում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+14,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3-5, ցերեկը՝ 0+4,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝-1-3, ցերեկը՝ +8+12,
Արարատում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +11+13,
Արմավիրում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +11+13,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3-5, ցերեկը՝ +1+3,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝0-2, ցերեկը՝ +10+13,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +15+18,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +9+13։