Եվրոպական որոշ երկրներում հոկտեմբերի վերջին աննորմալ շոգ է գրանցվել, Լոնդոնում վերջին օրերին +21°C էր, անսովոր տաք հոկտեմբեր է նկատվում նաև Հունգարիայում, մոտավորապես նույն իրավիճակն է Իսպանիայի ափերին: Սովորաբար տարվա այս եղանակին կտրուկ ցուրտ է լինում և անձրև է գալիս:
Այս տարի լողափնյա սեզոնը դեռ եռում է։ Գիտնականներն այնքան էլ լավատես չեն. սրանք կլիմայի փոփոխության տագնապալի նշաններ են։