Ուկրաինան «օրինական իրավունք ունի պաշտպանվելու, այդ թվում՝ ագրեսորի տարածքին հարվածելու միջոցով». Եվրահանձնաժողովը մեկնաբանել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Կուրսկի շրջանի վրա։
«ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել Ուկրաինայի օրինական իրավունքը՝ պաշտպանվելու ռուսական ագրեսիայից, նաև աջակցում է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված նրա ջանքերին», – ասել է ԵՀ խոսնակ Պիտեր Ստանոն։
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել էր, որ որևէ սահմանափակում չի դնի Ուկրաինային մատակարարվող ամերիկյան զենքի օգտագործման վրա։