Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եկեղեցու դեմ շարունակական հարձակումները նոր իրականություն են ստեղծում. Վահե Հովհաննիսյան

09/07/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո

Եկեղեցու դեմ շարունակական հարձակումները նոր իրականություն են ստեղծում, և մեր կարևոր խնդիրն է՝ հասկանալ «նորությունները»՝ ճիշտ որոշումների համար։

1. Աննախադեպ համախմբում եկեղեցու շուրջ. հարձակման չդադարող պրոցեսի արդյունքում և հատկապես հունիսի 27-ի Մայր Աթոռի վրա ուժայինների գրոհից հետո տեղի է ունեցել ժողովրդի և եկեղեցու մեր նորագույն պատմության մեջ նախադեպը չունեցող համախմբում։

2. Իրավական քայլեր. Սահմանադրության 6-րդ հոդվածը սահմանում է, որ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Եկեղեցու դեմ «արշավանքը» նրանց լիազորություններից դուրս է և հակասահմանադրական է: Վարչապետի կողմից եկեղեցու դեմ ձևակերպումների, պարտադրանքի և հրահանգների թեմայով անպայման պետք է դիմել Սահմանադրական դատարան. Սահմանադրության 169 հոդվածի 1-ին մաս, 2-րդ կետ՝սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը լուծելու հիմքով:

Դա կարող են անել ընդդիմադիր պատգամավորները։ Նա, որպես վարչապետ, չունի լիազորություն՝ ներեկեղեցական կյանքին խառնվելու, Վեհափառի և Սրբազանների պաշտոնանկություն պարտադրելու և այլն։ Որպես անհատ՝ գուցե, բայց այդ դեպքում նախ պետք է ինքը հրաժարական տա, ու որպես անհատ պահանջի։

3. Շատ կարևոր է՝ ճիշտ ֆիքսել հակամարտության կողմերին. Իշխանության նեղ խումբ և մնացյալ։ Մարդկանց փոքրիկ խումբը՝ ընդդեմ Ամենայն Հայոց Եկեղեցու։

4. «Ժողովրդի անունից» կեղծիք։ Ն. Փաշինյանը հրապարակային անհարիր բառապաշարով պահանջում է Վեհափառի հրաժարականը։ Այս ագրեսիվ պահանջը պաշտպանում է յուրայինների մի 10 հոգանոց նեղ խումբ։ Համարենք, թե կարող ենք հաշվել ընդհուպ մինչև 100 հոգի։ Ո՞ր ժողովրդի անունից են նրանք խոսում։ Չկա նման բան։ Կան նաև հանրային կարծիքի ճշտման մեթոդներ, օրինակ՝ սոցհարցումներ, որոնք վկայում են ՀՀ իշխանությունների կրիտիկական ցածր վարկանիշը, և միաժամանակ՝ եկեղեցու հանդեպ վստահության չափազանց մեծ ցուցանիշներ։

Եկեղեցու և Կաթողիկոսի «պաշտպանական խումբը» միլիոնավոր աշխարհասփյուռ հայերն են։ Իսկ կարո՞ղ է վարչապետը փորձի հանրաքվեի դնել իր պահանջը. չի անի։ Որովհետև արդյունքը նախապես գիտի։ Ի վերջո, խոսքը գնում է աշխարհասփյուռ հայության՝ Ամենայն հայոց կաթողիկոսի մասին։ Արձանագրում ենք, որ նա չի խոսում ժողովրդի անունից, չկա նման բան և չի էլ կարող լինել։

5. Վերջին շրջանում նկատվում է մեծացող մարդկային հոսքեր դեպի եկեղեցիներ՝ բոլոր սոցիալական շերտերից, բոլոր սերունդներից, և հատկապես՝ երիտասարդության։ Հոգևորականները պետք է սկսեն ուղիղ իրավիճակային երկխոսություն սեփական ժողովրդի հետ։ Մենք ունենք փայլուն քահանայաց դաս, և նրանք ունենք կարևոր առաքելություն։

6. Հայաստանի բոլոր գործող եկեղեցիներին հարող տարածքները կարող են վերածվել քաղաքացիների հավաքատեղիների. պարզապես զրուցելու, իրար տեսնելու, քննարկումների խաղաղ վայրերի։ Աշխատասենյակներում այլևս անելիք չկա։

7. Սա երկար պրոցես է, և երբ մարդիկ զարմանում են, թե ինչու մշակված չեն Մայր Աթոռի պաշտպանության մեխանիզմները, ապա պարզապես հիշեք, որ Մայր Աթոռն անկախության տարիներին երբեք պաշտպանության կարիք չի ունեցել սեփական իշխանություններից։ Ստիպված ենք լինելու կայացնելու իրավիճակային որոշումներ՝ իհարկե, նախապես սկզբունքային որոշումները կայացնելուն զուգահեռ։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եկեղեցու գրավումն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Թուրքիա․ Ստեփան Դանիելյան

Հաջորդ գրառումը

Թրամփը ցանկանում է խաղաղության գործընթացի արդյունքում իր դափնիները ստանալ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հովհաննավանքում կարգալույծ Ստյոպայի մատուցած կեղծ պատարագը Հ1-ն ուղիղ եթեր է հեռարձակել

02/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայրապետական մաղթանք Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով. ուղիղ

02/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
Հրապարակախոսություն

Պետք է եզրակացնել, որ Երեւանն անկախացել է Հայաստանից

01/11/2025
Հաջորդ գրառումը

Թրամփը ցանկանում է խաղաղության գործընթացի արդյունքում իր դափնիները ստանալ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական