Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե ՔՊ-ն որոշել է, որ ԱԺ-ն պետք է մոմ բռնող լինի թուրք-ադրբեջանական սիրախաղի մեջ, մենք այդպես չենք համարում. Մամիջանյան

21/02/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության  հեղինակած Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ հայտարարության նախագծի քննարկմանը «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն ասաց, որ ելույթ ունենալու իմաստ չի տեսնում։

«Նիստի ընթացքում անընդհատ հարց էր առաջանում՝ իսկ ի՞նչ մաստ ունի ելույթ ունենալ: Որոշումը կայացված է, նրանք, որոք չեն հասցրել, էսօր SMS-ով կամ որեւէ այլ կերպ կստանան, թե ինչպես քվեարկել: Բայց հետո հասկացա, որ ելույթ պետք է ունենալ, որ մեր համաքաղաքացիենրը տեղեկանան, թե հիմա ինչ է տեղի ունենում»,- նշեց նա։

Մամիջանյանը դիմեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին՝ նշելով. «Դուք հղում արեցիք 2013-ի համատեղ ստորագրած փաստաթղթին, եւ կապ գտաք 44-օրյա պատերազմում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Վստահ եմ՝ հիշում եք, որ 2016-ի քառօրյա պատերազմի շրջանակներում, Թուրքիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, դատապարտել էր ուժի կիրառումը: Այնպես որ այդ զուգահեռները տեղին չեն:

Իսկ այս պահին տեղի է ունենում մի շատ պարզ բան. ՔՊ-ն բառացիորեն ասում է հետևալը՝ հանկարծ չնեռվայնացնենք, չջղայնացնենք թուրք-ադրբեջանական տանդեմին, մի անգամ  պատասխանել ենք ԱԳՆ-ով,  հազիվ չեն արձագանքել դրան, էլ մի հատ էլ այս հարցը մի բարձրացրեք։ Ասում են՝ ընդամենը վավերացում։ Ի՞նչ է նշանակում ընդամենը վավերացում։ Մենք պառլամենտական երկիր ենք։  Եթե ՔՊ-ն որոշել է, որ Հայաստանի Ազգային ժողովը պետք է մոմ բռնող լինի թուրք-ադրբեջանական սիրախաղի մեջ, մենք այդպես չենք համարում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Հայկ Մամիջանյանի խոսքով, միջազգային հարաբերություններում  հնարավոր չէ ջայլամի քաղաքականություն վարել և չնկատել տեղի ունեցող գործընթացները. «Թուրքիայի օրենսդիրում Թուրքիայի փոխնախագահը պաշտոնական հայտարարում է, որ թուրքական հատուկ ծառայություններն ուղղակիորեն ներգրաված էին 44-օրյա պատերազմին, մենք ինչ ենք անում, ասում ենք՝ ինչ լավ է  Թուրքիան հայտարարել է, որ  առանց նախապայմանների է մեզ հետ հարաբերությունների կարգավորմանը գնալու։ Դրա առանց նախապայմաններինը ո՞րն է»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ փետրվարի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Հայաստան» խմբակցության  հեղինակած Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ հայտարարության նախագիծը: Այդ նիստում ՔՊ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը հայտարարել էր, որ չեն միանա «Հայաստան» խմբակցության  հայտարարության նախագծին։

News.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բնականաբար, ցանկացած պարագայում Հայաստանն է զիջումների գնալու, իսկ մենք հանձնված ենք Ռուսաստանի ողորմածությանը՝ այլ տեղից որևէ ստասելիքներ չունենալով

Հաջորդ գրառումը

Կոլաբորացիոնիզմ .ՀՀ դե ֆակտո իշխանության ներկայացուցիչներն իրենց քայլով հաստատում են, որ դեմ չեն «Շուշիի հռչակագրին»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արամ Ա կաթողիկոսը բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը. Նարեկ Կարապետյան

16/10/2025
Նորություններ

Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ

16/10/2025
Միջազգային

Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է իր հետ հանդիպել Բուդապեշտում

16/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա զգաստության կոչ է բոլոր մարդկանց, ովքեր դեռ հավատում են, որ կարող են ազատ խոսել և պաշտպանված լինել օրենքով. Սուրենյանց

16/10/2025
Հաջորդ գրառումը

Կոլաբորացիոնիզմ .ՀՀ դե ֆակտո իշխանության ներկայացուցիչներն իրենց քայլով հաստատում են, որ դեմ չեն «Շուշիի հռչակագրին»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամ Ա կաթողիկոսը բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը. Նարեկ Կարապետյան

16/10/2025

Եկեղեցին Պարսից շահերի մոտ շատ անգամ դեսպաններ է ուղարկել , որպեսզի հնարավորություն ստեղծի բանակցելու հայ ժողովրդի կարգավիճակի և իրավունքների հարցով։...

ԿարդալDetails

Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ

16/10/2025

Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է իր հետ հանդիպել Բուդապեշտում

16/10/2025

Սա զգաստության կոչ է բոլոր մարդկանց, ովքեր դեռ հավատում են, որ կարող են ազատ խոսել և պաշտպանված լինել օրենքով. Սուրենյանց

16/10/2025

Ակնհայտ է, որ իշխող քաղաքական ուժը շարունակում է լծված մնալ Հայոց Եկեղեցին կազմաքանդելու չարամիտ ծրագրի իրագործմանը. Մայր Աթոռ

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական