Երկուշաբթի, Ապրիլի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե շաբաթական մեկ գագաթնաժողով էլ «բոնուս» տան, ապա դա միայն թակարդում դրված պանիր է, այլ ոչ թե միջազգային հեղիանակություն. Հակոբ Բադալյան

06/04/2026
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Եվրոպական քաղաքական համայնքի երեւանյան գագաթնաժողովը մեծ նշանակություն ունի Հայաստանի միջազգային հեղինակության համար:

Այո, անկասկած, ինչպես որ Ալբանիայի միջազգային հեղինակության համար մեծ նշանակություն ունեցավ նախորդ տարի հունիսին այդ երկրում անցկացված գագաթնաժողովը: Այդ գագաթնաժողովից հետո Ալբանիան վայելում է այդ հեղինակությունը, համարվում միջազգային կարեւոր դերակատար, բոլորը շտապում են կարեւոր համաձայնությունների գալ Ալբանիայի հետ:

Կարծում եմ ավելորդ կարիք չկա ներկայացնել այս տողերի սարկազմը: 2025 թվականի հունիսին Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության գագաթնաժողովը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում էր: Եվ ի՞նչ, Ալբանիայի միջազգային հեղինակությունը ինչո՞վ է ավելացել դրա արդյունքում: Գործնականում, Ալբանիան այն է՝ ինչ կար մինչեւ հունիս:

Սակայն, չգնանք հեռու, չհասնենք Ալբանիա: 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ Ֆրանկոֆոննիայի գագաթնաժողովը: Ըստ էության, այդ կազմակերպությունը պակաս հեղինակավոր չէ, ինչպես Եվրոպական քաղաքական համայնքը: Առավել եւս, որ երկու դեպքում էլ նախաձեռնողը Ֆրանսիան է: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո ինչքանո՞վ է ավելացել Հայաստանի միջազգային հեղինակությունը: Կարծում եմ հարցը հռետորական է:

Ընդհանուր առմամբ, հասկանալի է, որ միջազգային հեղինակավոր միջոցառումների վայր լինելը ցանկալի է: Դա իհարկե հավելյալ ուշադրություն է երկրի հանդեպ, հավելյալ ճանաչում: Ընդ որում խոսքը լոկ քաղաքական միջոցառումների մասին չէ, այլ տարբեր ոլորտների հեղինակավոր հավաքների:

Բայց, որեւէ պետության միջազգային հեղինակություն կախված է մի հանգամանքից, եւ այդ հանգամանքը հետեւյալն է՝ այդ պետությունն ինչ է ներկայացնում իրենից իր որակներով, իր կառավարան որակով, իր էլիտայի լրջմտությամբ, իր ներհասարակական եւ ներքաղաքական համակարգերի եւ ինստիտուտների արդիիականությամբ եւ կանխատեսելիությամբ, իր ներդրումային գրավչությամբ:

Շարքը հնարավոր է շարունակել, բայց իմաստը մնում է մեկը՝ եթե դու քեզանից բան ես ներկայացնում, ապա միջազգային հեղինակությունը գալիս է, եթե ոչ, եթե դու աչքի ես ընկնում ընդամենը քո շահերն ու իրավունքները հանուն իշխանության աջ ու ձախ «մանրելու», ապա եթե շաբաթական մեկ գագաթնաժողով էլ «բոնուս» տան, ապա դա միայն թակարդում դրված պանիր է, այլ ոչ թե միջազգային հեղիանակություն:

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալենի ստերը. չգիտեմ ինչ հեքիաթ է հորինել իբր. Նարեկ Մալյան

Հաջորդ գրառումը

Հայաստանը դուք չեք ու ձեր ՔՊ-ով հանդերձ` ժամանակը արդեն անցել է. Արամ Թորոսյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Անդրանիկ Քոչարյանի տեսակը խարան է ցանկացած ժողովրդի ու պետության ճակատին. Վարդան Բալյան

06/04/2026
Նորություններ

Հայաստանը դուք չեք ու ձեր ՔՊ-ով հանդերձ` ժամանակը արդեն անցել է. Արամ Թորոսյան

06/04/2026
Նորություններ

Ալենի ստերը. չգիտեմ ինչ հեքիաթ է հորինել իբր. Նարեկ Մալյան

06/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Պատերազմի կուսակցություն» որակումը տիպիկ է հենց Փաշինյանի համար. Սուրեն Սուրենյանց

06/04/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանը դուք չեք ու ձեր ՔՊ-ով հանդերձ` ժամանակը արդեն անցել է. Արամ Թորոսյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Իրանի հարցում Փաշինյանը նույնքան երկերեսանի է, որքան Ռուսաստանի դեպքում. Զատուլին

06/04/2026

«Մենք տեսնում ենք, որ Փաշինյանը փորձում է փոխել երկրի կողմնորոշումը։ Նա գնում է ընտրությունների հունիսի 7-ին և մեծապես հույս ունի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հիմնական հույսը դնելու է պրովոկացիաների, ընտրախախտումների, իր «մեդիայի» եւ ուժայինների, իհարկե՝ նաեւ Եվրոպայի վրա. Աղասի Ենոքյան

06/04/2026

Նիկոլը Մոսկվա էր գնացել կոնկրետ գործով՝ TRIPP-ի օգտատերերը ուզում են նախագիծը առաջ մղելու գործում երկաթգծին տիրություն անել, իսկ այն ռուսական...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը և հաջորդիվ ռուս պաշտոնյաների կողմից Լեռնային Ղարաբաղի հիշատակմանը

05/04/2026

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը և հաջորդիվ ռուս պաշտոնյաների կողմից Լեռնային Ղարաբաղի հիշատակմանը: «Ապրիլի 1-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մոսկվայի ուղերձը պարզ է․ Երևանը այլևս չի կարող «երկու աթոռի վրա» խաղալ. Սուրեն Սուրենյանց

06/04/2026

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե Մոսկվան «իրավունք ունի» քննարկելու Հայաստանի քաղաքական ծրագրերը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների համատեքստում,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական