Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե նույնիսկ փոքրիկ, մեկ էջանոց պայմանագիր ստորագրվի Բաքվի և Երևանի միջև, դա բավական կլինի Անկարայի համար. Թոմաս դե Վաալ

22/01/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2024 թվականին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Էրդողանը Բաքվին է սպասում։ Ermenihaber.am-ի հետ զրույցում ասել է «Քարնեգի» հիմնադրամի ավագ փորձագետ, Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող բրիտանացի հետազոտող Թոմաս դե Վաալը։

Բրիտանացի հետազոտողը նախորդ տարի «Քարնեգի» հիմնադրամի կայքում տեղ գտած «Հայաստանի անապահովության տարին» վերնագրով իր հոդվածում 2023 թվականի լավատեսական սցենարների շարքում էր մատնանշել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը և որպես դրան նպաստող գործոն էր ներկայացրել Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հնարավոր հաղթանակը։ Սակայն, ինչպես գիտեք, այդ ամենը տեղի չունեցավ և Անկարան շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել Հայաստանին, որոնցից, թերևս, գլխավորն է Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքումը։

Ermenihaber.am-ը վերլուծաբանից հետաքրքրվեց, թե արդյոք նա 2024 թվականի համար շարունակում է հնարավոր համարել հարաբերությունների կարգավորումը երկու երկրների միջև։

«Կարծում եմ՝ դա հնարավոր է, կարծում եմ՝ Էրդողանը սպասում է Ադրբեջանին։ Թուրքիայի նախապայմանները փոխվել են տարիների ընթացքում։ Հիշում եք՝ 10-15 տարի առաջ թուրք պաշտոնյաներն ասում էին, թե բավական է, եթե հայկական զորքերը դուրս բերվեն թեկուզ միայն մեկ շրջանից, միայն Ֆիզուլիից  կամ միայն Ջաբրայիլից, և իրենք կկարգավորեն հարաբերությունները։ Հետո կորսվեց ոչ թե մեկ, այլ յոթ շրջան, կորսվեց Ղարաբաղը, դեռևս չկա կարգավորում»,- նկատեց Դե Վաալը։

Ըստ նրա՝ թուրքական արտաքին քաղաքականության ոլորտի ընտրանին (էսթաբլիշմենթը) տեսնում է բոլոր այն առավելությունները, օգուտները, որոնք կստանան Հայաստանի հետ հարաբերությունների կարագավորման դեպքում։ Նոր տրանսպորտային կապեր կարող են ստեղծվել, Թուրքիան կարող է խաղացող դառնալ Հարավային Կովկասում, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է լավ ազդել թուրք-ամերիկյան՝ մասնավորապես Կոնգրեսի հետ հարաբերությունների վրա և այլն։

«Նրանք հաշվի են առնում այդ շահերը, սակայն Թուրքիայի արտաքին քաղաքականությունն այժմ ակնհայտորեն վարում է նախագահի աշխատակազմը, պարոն Էրդողանը, և նա այժմ Բաքվից ազդանշանների է սպասում։ Իմ կարծիքով՝ եթե նույնիսկ փոքրիկ, մեկ էջանոց պայմանագիր ստորագրվի Բաքվի և Երևանի միջև, դա բավական կլինի Անկարայի համար։ Բայց սա շատ լավատեսական սցենար է և իսկապես, դժբախտաբար, կախված է Բաքվից»,- եզրափակեց փորձագետը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Զվարթնոցում» ծառայության վայրն ինքնակամ թողած զինծառայող է հայտնաբերվել

Հաջորդ գրառումը

Փաշինյանը փորձում է նոր Սահմանադրությամբ ամրագրել իր կապիտուլյացիան, հանել այն բոլոր իրավական արգելքները, որոնք կանգնած են իր կապիտուլյացիոն ճանապարհին. սահմանադրագետ

Համանման Հոդվածներ

Մշակութային

Զարկի, որ սիրտդ չպատռի. դո՞ւ չըսիր, թե շատ խնդալուց մարդու սիրտը կպատռի

12/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինքն Իջևանից «Բենթլիո՞վ» է եկել… նախագահ Քոչարյանն Արցախից Հայաստան է տեղափոխվել՝ որպես վարչապետ, իր ծառայողական մեքենայով

12/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը պատրաստվում է ինձ կալանավորել կամ իմ դեմ հարուցել ծանր, շինծու քրեական գործ, որպեսզի ես լռեմ. Արթուր Չախոյան

12/11/2025
Նորություններ

Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 12.11.2025

12/11/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանը փորձում է նոր Սահմանադրությամբ ամրագրել իր կապիտուլյացիան, հանել այն բոլոր իրավական արգելքները, որոնք կանգնած են իր կապիտուլյացիոն ճանապարհին. սահմանադրագետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական