Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե մինչև հիմա մեր բոլորի մոտ հարցեր են մնում, նշանակում է` ունենք խնդիրներ. ՄԻՊ-ը՝ «Զարյա-3» կիրառելու վերաբերյալ քննության մասին

02/10/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես բոլոր այլ պետություններում, Հայաստանում ևս տարբեր ոլորտներում մարդու իրավունքների խախտումներ միանշանակ արձանագրվում են, և շատ կարևոր է ուշադրություն դարձնել տարատեսակ ոլորտներում իրավունքների պաշտպանությունը պատշաճ իրացնելու գործընթացին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

«Եթե քաղաքացիները կոնկրետ հարցերի հետ կապված, որտեղ համարում են, որ իրենց իրավունքների խախտումներին առնչվող հարցեր կան, և մենք էլ այդ հարցում ունենք մանդատ, միայն ուրախությամբ կլսեմ իրենց և կփորձեմ հարցերը հասցեավորել։ Հատուկ արձանագրեմ, որ նաև վերջին շրջանում այդ թվում պատերազմի մասնակից քաղաքացիների, նրանց բնակարանային ապահովման և այլ հարցերի հետ կապված՝ ես ինքս բավականին շատ դիրքորոշումներ եմ ոչ միայն ներկայացրել, այլ նաև ապագայում պատրաստվում եմ հրապարակային եղանակով նույն դիրքորոշումները ներկայացնելու, այդ թվում՝ վերաբերելի թե՛ իրավակարգավորումներին, թե՛ դրանց կիրառման խնդրահարույց պրակտիկային, որը շատ երկար տարիների ընթացքում մենք ունեցել ենք»,–նշեց Մանասյանը։

Լրագրողները միաժամանակ հետաքրքրվեցին՝ ի վերջո, պարզվե՞ց՝ 2024–ի հունիսի 12–ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների նկատմամբ «Զարյա 3» հատուկ միջոցը կիրառվե՞լ է, թե ոչ։

Ի պատասխան՝ Մանասյանը  նկատեց՝ ինքն այս հարցի հետ կապված հիմնական բանը, որ ունի ասելու և շատ կարևորում է, այն է, որ նմանատիպ դեպքերով քննություն իրականացնող հիմնական իրավասու մարմինները պետք է  դա անեն շատ արագ, անհապաղ ձևաչափով և պատշաճ հանրային հաղորդակցությամբ։

«Եթե մինչև հիմա մեր բոլորի մոտ նման հարցեր են մնում, նշանակում է՝ այս սկզբունքների դիտանկյունից առնվազն մենք ունենք խնդիրներ։ Եվ հաստատ այն հաստատությունները, մարմինները և այն շահագրգիռ անձինք չէ, որոնք չունեն էլ իրավասություն նշված գործերով որևէ ապացույց ձեռք բերելու կամ որևէ ճշմարտություն բացահայտելու, մենք չէ, որ պիտի դրա վերաբերյալ խոսենք, այլ իրականում պիտի ստանանք պատշաճ տեղեկատվություն և դրա արդյունքում քննության արդյունքում ստացված տվյալների հիման վրա կարողանանք անել եզրահանգումներ։ Բայց եթե մինչև հիմա խոսում ենք այս առնչությամբ, նշանակում է կան խնդիրներ»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է «Զարյա 3» կիրառելուն, ՄԻ Պ-ն ասաց.

«Ես ի սկզբանե մի քանի անգամ նշել եմ, որ ինձ ներկայացվել է այդ հարցի պատասխանը, բայց հատուկ շեշտադրմամբ, որ սա նախաքննական գաղտնիք կազմող տեղեկություն է։ Դրա համար էլ նշում եմ, որ անհրաժեշտ է նման գործով քննությունը անհապաղ իրականացնել և բոլոր շահագրգիռ սուբյեկտներին տրամադրել պատշաճ տեղեկատվություն, որպեսզի մենք այս փուլում նմանատիպ քննարկումներ չունենայինք»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անմեղության կանխավարկածի պահպանումը կարևոր է. Անահիտ Մանասյանը՝ Փարաքարի դեպքերի մասին

Հաջորդ գրառումը

Քաղաքացին հունվարի 1-ից կարող է 50 000 դրամ թոշակն իր իսկ ձեռքով դարձնել 60 000. Արսեն Թորոսյան

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ․ «Ժողովուրդ»

30/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հանրային հեռուստաընկերությունը, կորցնելով իր անկախ գործելու հիմնական առաքելությունն ու կոչումը, վեր է ածվել իշխանությունների շահերը սպասարկող քարոզչամիջոցի. հայտարարություն. Հայկ Դեմոյան

30/10/2025
Նորություններ

Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել

30/10/2025
Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Հաջորդ գրառումը

Քաղաքացին հունվարի 1-ից կարող է 50 000 դրամ թոշակն իր իսկ ձեռքով դարձնել 60 000. Արսեն Թորոսյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական