Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ինստագրամի իր էջում տեսագրություն է տարածրել՝ հորդորելով որևէ մեկին չտալ որևէ կոդ։
«Եթե ձեզ գրում է ձեր ընկերը, թե իր հաշիվը կոտրել են, արգելափակել են, ենթադրենք 12 այլ ֆոյսբուքյան հաշվի կամ Gmail-ի հետ և խնդում է, որ ձեր գաղտնաբառը, կամ կոդն ուղարկել և այլն, այն նշանակում է միայն մի բան, որ ձեր ընկերոջ հաշիվն էլ են կոտրել, և ձեզանից կվերցնեն գաղտնաբառը, կամ կոդը և ձեր անունից այն կուղարկեն մյուս ընկերներին։ Չանեք նման բան»,- ասում է Մարտիրոսյանը՝ զգուշացնելով որ նման դեպքերը շատացել են։
Ըստ նրա՝ շատ են նաև դեպքերը, երբ նամակ է, գալիս որ մարդը մրցույթի է մասնակցում և խնդրում է իր օգտին քվեարկել, լինքեր են ուղարկում, ասում են որ մի կոդ կկգա և պետք է այդ կոդը իրեն տալ, և երբ այն տալիս են, ապա տվյալ անհատի հաշիվը գողանում են։
«Կարճ ասած՝ կոդերը ոչ մեկին մի տվեք, նույնիսկ` տանեցիներին»,- հորդորում է Սամվել Մարտիրոսյանը։