Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե ՀՀ ՍԴ-ն որոշի, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այն ԱԺ-ում վավերացնելու ոչ մի խոչընդոտ չի լինի. Փաշինյան

15/04/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի ստորագրման համատեքստում առաջ է քաշում պնդում, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պայմանավորում Ադրբեջանի նկատմամբ: , ԱԺ-ում այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ՝այս հարցադրման նկատմամբ ճիշտ դիրքավորվելու համար մենք նախ պետք է փորձենք ելնել այն կանխավարկածից, որ այս հարցն Ադրբեջանն առաջ է քաշում որպես անկեղծ մտահոգություն, և ոչ թե որպես խաղաղության համաձայն համաձայնագիրը չստորագրելու պատրվակ, ինչպես մտածում են մի շարք փորձագետներ։

Մենք ինքներս էլ անկեղծ պետք է հասկանանք խնդրի էությունը, քաղաքական և իրավական բովանդակությունը։ Եվ հետևաբար, պիտի արձանագրենք, որ ՀՀ սահմանադրության տեքստի պաշտոնական մեկնաբանություն տալ կարող է միայն ՀՀ ՍԴ-ն, այսինքն՝ Սահմանադրական դատարանն է այն մարմինը, որ կարող է պաշտոնապես ասել, ի՞նչ է պարունակում և ի՞նչ չի պարունակում Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։

Մեր ՍԴ-ն 2024 թվականի սեպտեմբերին քննության է առել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը և արձանագրել, որ կանոնակարգը, որտեղ Ալմա Աթայի հռչակագիրը արձանագրված է որպես երկու երկրների միջև սահմանազատման բազային սկզբունք, համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ Սա նշանակում է, որ մեր Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Ալմ Աթայի հռչակագրի այն սկզբունքը, համաձայն որի անկախ Հայաստանի տարածքը նույնական է Խորհրդային Հայաստանի տարածքի հետ, իսկ անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է Խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ, և ինչի հիման վրա կողմերը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում համաձայնել են կարգավորել հարաբերությունները, ահա այս արձանագրումը լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

Եվ հետևաբար, Հայաստանի Սահմանադրությունը մեկնաբանելու իրավասություն ունեցող մարմինը անբեկանելի որոշմամբ սահմանել է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի ուղղված տարածքային պահանջներ չկան»,-ասաց Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ մյուս կողմից, Հայաստանն է Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության մեջ տեսնում տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

«Բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի նախագծում կան անհրաժեշտ ձևակերպումներ, որոնք լուծում են խնդիրը՝ արձանագրելով, որ կողմերը միմյանցից տարածքային պահանջ չունեն և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշել, այն ըմբռնմամբ, որ երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են խորհրդային հանրապետությունների տարածքով, ինչպես նշված է Ալմ Աթայի հռչակագրում։

Ահա, ուրեմն, եթե ընդունենք, որ մեր Սահմանադրության հետ կապված Ադրբեջանի դիրքորոշումը ոչ թե պատրվակ է, այլ անկեղծ մտահոգություն,  այդ մտահոգությունը փարատելու ամենաարդյունավետ միջոցը ոչ թե համաձայնագիրը չստորագրելն է, այլ այն ստորագրելը։ Ինչո՞ւ. որովհետև մեր օրենսդրությամբ կառավարությունը պարտավոր է խաղաղության համաձայնագրի տեքստը ուղարկել Սահմանադրական դատարան՝ դրա համապատասխանությունը Սահմանադրության հետ, մեր Սահմանադրության հետ ստուգելու համար։

Չնայած փորձագետները 2025 թվականի Սահմանադրական դատարանի որոշումից հետո նման հավանականությունը մեծ չեն համարում, բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում Հայաստանի Սահմանադրությանը, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը կունենա կոնկրետ իրավիճակ և անհրաժեշտություն կատարելու ընտրություն խաղաղության և հակամարտության միջև։

Բայց եթե Հայաստանի ՍԴ-ն որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև և խաղաղության համաձայնագրի տեքստը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այդ պարագայում համաձայնագիրն Ազգային ժողովում վավերացնելու ոչ մի խոչընդոտ չի լինի, և խորհրդարանում վավերացնելուց հետո կգործի Հայաստանի Սահմանադրության հինգերորդ հոդվածի երրորդ կետը, որտեղ ասվում է, մեջբերում եմ. «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»:

Սա նշանակում է, որ խաղաղության համաձայնագիրը Հայաստանում, ինչպես նաև Ադրբեջանում վավերացվելուց հետո կստանա բարձրագույն իրավաբանական ուժ, և հետևաբար խաղաղության համաձայնագրի հարցում իր ընթացիկ դիրքորոշմամբ Ադրբեջանը խոչընդոտում է իր իսկ կողմից առաջ քաշած խնդիրների հանգուցալուծմանը, և սա է, որ շատ փորձագետներին հիմք է տալիս ասել, որ Ադրբեջանը պարզապես մտացածին պատրվակներով ձգձգում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

Սխալ չընկալվելու համար դարձյալ ընդգծեմ՝ ցանկացած մեկնաբանության դեպքում Ադրբեջանի բարձրացրած հարցերի հասցեագրման ճանապարհը ոչ թե խաղաղության համաձայնագրի չստորագրումն է, այլ ստորագրումը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի լուծարման դիմումը ստորագրել միաժամանակ. Փաշինյան

Հաջորդ գրառումը

Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. խախտումները հիմնականում կրում են չթիրախավորված բնույթ՝ չնայած Խնածախ գյուղի թիրախավորման երկու կոնկրետ դեպք է արձանագրվել. Փաշինյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. խախտումները հիմնականում կրում են չթիրախավորված բնույթ՝ չնայած Խնածախ գյուղի թիրախավորման երկու կոնկրետ դեպք է արձանագրվել. Փաշինյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական