Եթե դուք հիշում եք՝ այդ օրենքի նախագիծը և ընդունված օրենքը կոչվում էր կամավոր-պարտադիր, որի շուրջ քննարկումներ ծավալվեցին, թե ինչ է նշանակում պարտադիր, եթե կա կամավոր: Եթե իմ դուստրը կամ քույրը ցանկություն հայտնի ծառայելու, ես միանշանակ կողջունեմ: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցի՝ արդյոք պաշտոնյաների կանայք պատրասվում են համալրելու բանակի շարքերը:
Հարցին՝ արդյոք իր հարազատներից որևէ մեկը ցանկություն հայտնել է բանակում ծառայության, Սարգսյանը պատասխանեց.՝ եթե ցանկություն հայտնած լինեին, ինքը կտեղեկացներ, որ օրինակ իր քույրը կամ դուստրը ծառայում են այսինչ զարամասում:
Հիշեցնենք, որ օրերս Ազգային ժողովն օրենք ընդունեց, որով հունվարի 27-ը ամրագրվեց որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Նախաձեռնությամբ հեղինակներն էին ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը և ԱԺ «Հայաստան» խմբակցությունից հեռացած Գեղամ Նազարյանը։
Եթե իմ դուստրը կամ քույրը ցանկություն հայտնի ծառայելու, ես միանշանակ կողջունեմ





