Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց որևէ ստուգման. Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ հակառակ դեպքում Հայաստանը հավերժ կմնա փակուղու առաջ։
«Եթե իմ նշած երթուղին՝ Զանգեզուրի միջանցքը, չբացվի, ապա մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանը այլ վայրում։ Այսինքն՝ այսպիսով նրանք դրանից ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»,- հավելել է բռնապետը։