Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե արցախցիների անվտանգության երաշխիքներ ստանանք նաև ՄԱԿ-ից, բացառում եմ՝ Ադրբեջանը կարողանա որևէ բան անել․ Ալեքսանյան. News.am

19/04/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգային ժողովում Արցախի կարգավիճակի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն այն մասին էր, որ Արցախի բնակչության անվտանգության հարցում գործող երաշխիքները բավարար չեն, որովհետև գործող երաշխիքներով տեղի են ունենում միջադեպեր, ինչպիսին եղավ Ասկերանի Փարուխ գյուղում, երբ հակառակորդի զինուժն առաջ եկավ։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ երաշխիք կա, որ եթե մենք Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնենք, ապա դրանից մեկ ամիս հետո Ադրբեջանը պատրվակ չի գտնի առաջ գալու, քանզի Ադրբեջանը բազմից ապացուցել է, որ չի պահում պայմանավորվածությունները։

«Ոչ մեկ չի ապահովագրել մեզ նոր փարուխներից, ու խոսքը հենց այդ երաշխիքները մեծացնելու, այդ երաշխիքների շուրջ միջազգային ավելի լայն կոնսոլիդացիա ապահովելու մասին էր։ Այսինքն՝ հիմա զուտ տեսական մակարդակի օրինակով եմ խոսում, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների երաշխավորությունը շատ ավելի լավ է ու շատ ավելի բարձր երաշխիք է, քան միայն մեկինը։ Էլ չեմ խոսում այլ միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ–ի մասին։ Եթե մենք ստանանք նաև ՄԱԿ–ի երաշխիքներ, ես, օրինակ, բացառում եմ, որ Ադրբեջանը կկարողանա ինչ–որ բան անել»,– ասել է նա։

Հարցին, թե արդյոք պատգամավորը հիշում է, թե ովքեր էին երաշխավորում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, երբ Ուկրաինան համաձայնեց ատոմային զենքից հրաժարվել, Վահագն Ալեքսանյանն ասել է, որ «մենք խնդիր ունենք հիմա նոր փարուխներ թույլ չտալու»։

«Մենք խնդիր ունենք, վերջապես այս հարցը լուծելու ու լուծելու այնպես, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հայ ժողովուրդը Լեռնային Ղարաբաղի ունենա հնարավորություն, ունենա իրավունք անվտանգ ապրելու իր պատմական հայրենիքում։ Ու բոլոր նրանք, ովքեր խոսում են այս օրակարգի դեմ, իրենց առաջարկած այլընտրանքը ես մինչև հիմա չեմ տեսել»,– ասել է նա։

Դիտարկմանը, որ ընդդիմությունը իշխանության մեղադրում է Արցախի անկախության գաղափարից հրաժարվելու մեջ, Վահագն Ալեքսանյանն ասել է․«Մենք առաջնահերթ ենք համարում Արցախի քաղաքացիների անվտանգության երաշխիքները, իրավունքներն ու ազատությունները»։

Հարցին, թե ինչպես կարող է Արցախը, արցախցին անվտանգ ապրել Ադրբեջանի հետ, ով պիտի նման երաշխիքներ տա, պատգամավորը պատասխանել է, թե նման երաշխիքներ կարող է տալ ԱՄՆ–ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը, Եվրոպական միությունը, միջազգային մոնիտորինգային խմբերը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են ապահովել պարենային անվտանգությունը

Հաջորդ գրառումը

Կյանքից հեռացել է լրագրող, գրող Վահան Իշխանյանը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025
Նորություններ

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025
Հաջորդ գրառումը

Կյանքից հեռացել է լրագրող, գրող Վահան Իշխանյանը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025

Դաշնակից ունենալու համար դու պետք է լինես գործոն, ոչ թե գործիք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում։...

ԿարդալDetails

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական