Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե Արմեն Խաչատրյանը գոնե մեկ անգամ այցելած լիներ առաջնագիծ, ինձ այնտեղ հանդիպած կլիներ. Առուշ Առուշանյան

13/10/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավն ընթանում է անսովոր պայմաններում: Առաջադրված թեկնածուներից Գորիսի նախկին համայնքապետ, «Առուշ Առուշանյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Առուշ Առուշանյանը քարոզարշավի ընթացքում և դրան նախորդող ժամանակահատվածում գտնվում է անազատության մեջ:

Կալանավորված համայնքապետը պատասխանել է ՏԻՄ ընտրությունների, իր անձի շուրջ տարածվող ստահոդ լուրերի, քարոզարշավի ընթացքի, ինչպես նաև իր ինքնազգացողության մասին Sputnik Արմենիայի հարցերին:

-Ինչպե՞ս եք Ձեզ զգում։

-Աստծո կամոք լավ եմ: Ամեն բան մարդու համար է:

– Ինչո՞վ եք զբաղվում ամբողջ օրը:

-Գիրք եմ կարդում և մարզվում եմ: Բարեբախտաբար՝ խցում նաև Աստվածաշունչ ունեմ. ես ապավինել և ապավինում եմ Աստծուն:

-Ի՞նչ եք կարծում դեռ որքա՞ն Ձեզ անազատության մեջ կպահեն:

-Կարծում եմ՝ ոչ շատ երկար:

-Ի՞նչն եք կարոտում:

-Այս ընթացքում ամենաշատը կարոտել եմ իմ մեծ ընտանիքը՝ Գորիսը, օրվա գրեթե մեծ մասը մտովի Գորիսում եմ, գորիսեցիների հետ: Կարոտել եմ բոլորին, նրանց հետ մեր պարզ, մարդկային շփումները:

– Գորիսում արդեն ընթանում է քարոզարշավը, բայց դուք անազատության մեջ եք, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ընտրություններին։

-Որոշումը կայացրել եմ միանգամից: Մենք՝ գորիսեցիներս, երազել ենք ունենալ շենացող, ծաղկող, միասնական Գորիս: Ճիշտ է, այս 4 տարիների ընթացքում բազմաթիվ խոշոր ծրագրեր ենք կյանքի կոչել ամբողջ համայնքում, սակայն անելիքներ դեռ շատ կան, որպեսզի մեր երազանքների Գորիսն իրականություն դառնա:

-Հետևո՞ւմ եք քարոզարշավի ընթացքին. արդյոք հաջողվում է Ձեր հիմնական ասելիքը հասցնել ընտրազանգվածին:

-Քարոզարշավի ընթացքին չեմ կարողանում հետևել, քանի որ ինձ համար բոլոր տեսակցություններն արգելված են: Շփվում եմ բացառապես պաշտպաններիս հետ: Հասկանալի պատճառով իրադարձություններին ևս չեմ կարողանում հետևել.այդ պատճառով իմ և ընտրողների միջև որևէ կապող օղակ չկա:

-Պարոն Առուշանյան, Ձեր հիմնական մրցակիցը իշխանության առաջադրած թեկնածուն է՝ Վլադիմիր Աբունցը: Այս օրերին նրա հետ Գորիսում են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները, որոնք փորձում են իրենց թեկնածուին ներկայացնել գորիսեցիներին։ Մամուլում նկատել են, որ անգամ՝ Ձեր անունն ու Ձեր կատարած աշխատանքները ստվերելու գնով: Ի՞նչ կասեք։

-Գորիս համայնքի ազգաբնակչությունը շատ լավ ճանաչում է, թե՛ ինձ, թե՛ Ձեր կողմից նշած անձանց: Անկախ սև PR-ից՝ հասարակությունը գիտի իրականությունը, գիտի՝ իրականում ով ով է:

Համայնքում վերջին տարիներին բոլոր աշխատանքները կատարվել են բացառապես իմ նախաձեռնությամբ՝ Գորիսի հասարակության հետ քննարկումների արդյունքում: Ձեր կողմից նշած անձանցից որևէ մեկն այդ քննարկումներին ներկա չի եղել, հետևաբար՝ որևէ մեկը չի կարող սեփականաշնորհել կամ ստվերել դրանք:

– Աժ պատգամավոր Արմեն Խաչատրյանը շարունակում է հայտարարել, որ Դուք և Սյունիքի մյուս համայնքապետները պատերազմի օրերին առաջնագծում չեք եղել: Ունե՞ք հակափաստարկ:

– Արմեն Խաչատրյանը ստում է: Պատերազմը սկսվելուց հետո՝ 3 օրվա ընթացքում զբաղվել եմ կազմակերպչական բնույթի աշխատանքներով՝ իմ բացակայության ընթացքում համայնքային աշխատանքների պատշաճ կատարման նպատակով պատասխանատու անձանց հանձնարարություններ տվել, հստակեցրել նրանց անելիքներն ու պարտականությունները, որից հետո՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ին բազմաթիվ կամավոր գորիսեցիների հետ մեկնել եմ Ջրական (Ջաբրայիլ ), ընդգրկվել 1-ին բանակային կորպուսի շարքերը և ստանձնել հայրենիքի պաշտպանությունը:

Պատերազմի ողջ ընթացքում ընդամենը 2 կամ 3 օր եմ եղել Գորիսում, ինչը պայմանավորված է եղել որոշակի խնդիրների լուծմամբ, որից հետո կրկին վերադարձել եմ առաջնագիծ: Եթե Ձեր նշած անձը գոնե մեկ անգամ այցելած լիներ առաջնագիծ և մեկ շիշ ջուր բերած լիներ իր հայրենակիցներին՝ ապա հաստատ ինձ այնտեղ հանդիպած կլիներ:

– Ի՞նչ եք կարծում Ձեր անազատության մեջ լինելը կարո՞ղ է ազդեցություն ունենալ Ձեր ընտրազանգվածի վրա, ինչպե՞ս այն կանդրադառնա ընտրությունների ելքի վրա:

-Այդ հարցին դժվարանում եմ պատասխանել:

-Ի՞նչ չեք հասցրել անել անցած 4 տարիների ընթացքում համայնքապետի պաշտոնում: Ի՞նչ խնդիրներ կան, որոնք առաջնահերթ լուծում են պահանջում:

-Աշխատել ենք օր ու գիշեր՝ առանց հանգստյան օրերի՝ փորձելով մեկ քար ավել դնել խոստացածից, ինչը մեզ հաջողվել է: Սակայն անելիքները շատ են, և նույն տեմպով պետք է շարունակենք: Գորիս համայնքի բոլոր խնդիրներն էլ ինձ համար առաջնահերթ են:

-Ի՞նչ եք կարծում՝ կհաջողվի՞ հոկտեմբերի 17-ին կրկնել նախորդ ընտրություններում Ձեր գրանցած արդյունքը՝ ստանալ ընտրողների մեծամասնության քվեն:

-Չեմ ուզում գուշակություններ անել: Մեր հասարակությունը թող որոշի:

-Ձեր ուղերձը գորիսեցիներին:

-Քարը քարի վրա դնելով՝ միևնույն է՝ միասին կհաղթենք։

Նյութի աղբյուր՝ asekose.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչպե՞ս կարող է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել իր ոտնձգությունները ՀՀ պետական սահմանի նկատմամբ և ետ չի քաշվում գրավյալ տարածքներից. Գարեգին կաթողիկոս

Հաջորդ գրառումը

Աշխարհում ամենաանիմաստ զբաղմունքներից մեկը Ալեն Սիմոնյան մեկնաբանելն է․ Բագրատ Միկոյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025
Նորություններ

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
Նորություններ

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025
Նորություններ

Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի. Սուրեն Սուրենյանց

25/10/2025
Հաջորդ գրառումը

Աշխարհում ամենաանիմաստ զբաղմունքներից մեկը Ալեն Սիմոնյան մեկնաբանելն է․ Բագրատ Միկոյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

ՀՀԿ ֆրակցիան 2018-ի ապրիլի 23-ի առավոտյան Աժ-ում էր ու սպասում էր գլխավոր դատախազի կողմից հարցի զեկուցմանը,բայց նա այդպես էլ Աժ...

ԿարդալDetails

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025

Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի. Սուրեն Սուրենյանց

25/10/2025

Առաջարկում եմ այդ տեսագրությունները տեղադրել նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթում, քպ-ի սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպես իրենց նախասիրությունների ցայտուն վկայություն. Արշակ Սրբազան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական