Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե անգամ կուրսի փոփոխությունն ինչ-որ պահի բարեհաջող ընթացք ստանա, բանակը, միևնույն է, նստած է լինելու երկու աթոռի վրա. քաղաքագետ

18/07/2024
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ պաշտպանության նախարարությունում ամերիկյան բանակի ներկայացուցչի աշխատանքի ռազմական ասպեկտն անհասկանալի է, որովհետև անհայտ է, թե վերջինս ինչով է զբաղվելու։ Հարց է, թե այդ անձի ներկայությունը որքանով կարող է ազդել ռազմական կարողությունների և հնարավորությունների վրա։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Դավիթ Հարությունովը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ըզրա Զեյայի հավաստիացմանը, որ Հայաստանի Պաշտպանության նախարարությունում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի։

«Օրինակ՝ մենք գիտենք, որ Ֆրանսիայի հետ համագործակցության շրջանակներում խոսք է գնում ՀՕՊ համակարգի աուդիտի, կոնկրետ այլ ոլորտների մասին։ ԱՄՆ-ի դեպքում իրավիճակն անհասկանալի է։ Իհարկե, վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանը ռազմական ոլորտում համագործակցել է Միացյալ Նահանգների հետ։

Այդ համագործակցությունը հիմնականում կենտրոնացած է եղել ոլորտների վրա, որոնք ռազմական կարողությունների վրա անմիջական ազդեցություն չեն ունեցել՝ համագործակցություն խաղաղապահ բրիգադի հետ, Կանզասի գվարդիայի հետ համագործակցություն, ՊՆ-ի կառուցվածքային բարեփոխումների աջակցում և այլն»,- հիշեցրեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ եթե ամերիկացի պաշտոնյան ՊՆ-ում զբաղվելու է այսօրինակ հարցերով, նրա նշանակումը հեղափոխական չպետք է դիտարկել։

Դավիթ Հարությունովի խոսքով՝ ՊՆ-ում ամերիկացի բանակայինի ներկայությունը ևս մեկ ցուցիչ է, որ Հայաստանի ղեկավարությունը ռազմական-անվտանգային ոլորտում փոխում է կողմնորոշումը, Ռուսաստանից գնում դեպի Արևմուտք։

Քաղաքագետը միաժամանակ շեշտեց՝ եթե անգամ կուրսի փոփոխությունն ինչ-որ պահի բարեհաջող ընթացք ստանա, բանակը, միևնույն է, նստած է լինելու երկու աթոռի վրա։ Պատճառն այն է, որ ՀՀ ԶՈՒ-երը բավական մեծ կապվածություն ունեն Ռուսաստանի հետ՝ ռազմական տեխնիկայի, որոշ զինատեսակների սպասարկման, ռազմաուսումնական հաստատությունների մասով։

«Անհասկանալի է նաև, թե ինչ է լինելու հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցության հետ, որովհետև հայտնի է, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի հիմնական ուղղությունը հենց հակաօդային պաշտպանությունն է։

Անհասկանալի է, թե հայկական կողմն ինչպես է կազմակերպելու արևմտյան և ռուսական տարրերի սինթեզը կամ կարողանալու է առհասարակ կազմակերպել։ Խնդիրն այն է, որ այս սինթեզը տեղի է ունենում մաքսիմալ լարված պայմաններում՝ հաշվի առնելով Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները»,- ամփոփեց Դավիթ Հարությունովը՝ միաժամանակ ընդգծելով, որ գործընթացների առնչությամբ պաշտոնական Մոսկվայի արձագանքն առայժմ հայտարարությունների մակարդակում է, և կարելի է կարծել, որ Հայաստանի հանդեպ կոշտ պատժամիջոցներ չեն կիրառվի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չես կարող լինել ՀԱՊԿ անդամ, և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը քեզ մոտ «զոն նայողի» կարգավիճակում լինի. քաղտեխնոլոգը՝ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցչի մասին

Հաջորդ գրառումը

Կին գրողը և պատերազմը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս գործընթացն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան խաղաղության մասին հուշում. Արման Թաթոյանը՝ Վաշինգտոնի բանակցությունների մասին

12/08/2025
Նորություններ

Անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայաստանին պարտադրվող հերթական զիջումները. ԱԺ «Հայաստան» խմբակցություն

12/08/2025
Նորություններ

Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ է նոր իշխանության ձևավորում․ «Ապրելու երկիր»

12/08/2025
Նորություններ

Վաշինգտոնյան եռակողմ պայմանագիրը ոչ թե խաղաղության, այլ նոր զիջումների մասին է. «Հայաքվե»

12/08/2025
Հաջորդ գրառումը

Կին գրողը և պատերազմը

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս գործընթացն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան խաղաղության մասին հուշում. Արման Թաթոյանը՝ Վաշինգտոնի բանակցությունների մասին

12/08/2025

Ադրբեջանի հետ գործընթացը գլխավորապես ադրբեջանական պահանջների բավարարման շուրջ է, և նաև Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագրերից։ Մեծ հաշվով...

ԿարդալDetails

Անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայաստանին պարտադրվող հերթական զիջումները. ԱԺ «Հայաստան» խմբակցություն

12/08/2025

Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ է նոր իշխանության ձևավորում․ «Ապրելու երկիր»

12/08/2025

Վաշինգտոնյան եռակողմ պայմանագիրը ոչ թե խաղաղության, այլ նոր զիջումների մասին է. «Հայաքվե»

12/08/2025

Բաքուն ակնկալում է ՀՀ Սահմանադրության փոփոխություն, եթե ցանկանում են պայմանագիրը վերջնական ստորագրել

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական