Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եզրը և իմաստը. Հայոցի և Հայաստանի մասին

23/01/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գրում եմ պարզ, առանց հղումների, արտահայտում եմ հայ միջնադարյան մշակույթի մասնագետի իմ անձնական կարծիքը:

ՖԲ-ն այն հարթակը չէ, ուր կարելի է մասնագիտական քննություններ ծավալել: Բայց նկատի ունենալով նորամույծ քաղաքական շեշտադրությունը և իմացողների, չիմացողների և հատկապես սիրողների բուռն արձագանքը` գրեմ իմ կարծիքը:

Հայոցը ժամանակակից հայերենը ժառանգել է գրաբարից, ըստ համատաքեստի` այն կարող է նշանակել ինչպես Հայաստան (հայաստանյան), այնպես էլ հայկական, հայերեն, հայերի և այլն: Այս բազմիմաստությունն ամենուր է: Դպրոցում մենք սովորում ենք հայոց լեզու, բայց հայ գրականություն: Ոչ մի տարբերություն, երկու դեպքում էլ այն նշանակում է հայկական: Բայց սա ես թողնում եմ այն մասնագետներին, ովքեր ստեղծել են այս խառանաշփոթը՝ օգտվելով եզրի բազմիմաստությունից:

Մեր հին պատմիչների բազմաթիվ գործեր կոչվում են Հայոց պատմություն: Եվ դրա հիմքում հեց դասական երկիմաստությունն է՝ Հայաստան և հայեր: Փորձեք այն թարգմանել այլ լեզուներով: Այդ գործերը, գոնե ինձ հայտնի, որպես կանոն թարգմանվել են որպես Հայաստանի (ռուսերեն՝ История Арменаии, անգլերեն՝ History of Armenia), բայց նաև հայերի պատմություն:

 Այսօր էլ Հայոց պատմության ամբիոններն այլ լեզուներով կոչվում են մերթ հայերի, մերթ Հայաստանի պատմության ամբիոններ: Խորհրդային մի երգիծանք հիշեցի, որ Հայաստանում արտադրված հյութի շշի վրա հայերեն գրված էր՝ կեռասի հյութ, ռուսերեն՝ вишневый сок. եթե հայերեն ես խմում՝ այն քաղցր է, ռուսերեն ես խմում՝ թթու է: Այնպես որ, սիրելի հայագետներ՝ սա ձեր խնդիրն է, անորոշության ձեր ներդրումը:

Հյաոց պատմություն եզրը խնդրահարույց է եղել միշտ, բայց ոչ քաղաքական կոնտեքստում: Հիմա իշխանությունները փորձում են դրան տալ քաղաքական կոնտեքստ՝ կարծեք թե պարտադրելով կողմնորոշվել՝ հայոցի տակ հասկանում ենք հայերի թե՞ Հայաստանի: Այո, այն կարող է գլխիվայր շուռ տալ բազմաթիվ կարծրացած պատկերացումներ և մոտեցումներ:

Չգիտեմ, ում հիշեցնեմ, որ Հին աշխարհում երկրի անվանումը որպես կանոն նույնանում է նախ և առաջ նույնանուն քաղաքական միավորման, ապա նոր տարածքի և ժողովուրդների հետ: Կիլիկյան արքաների «թագավոր Հայոցը» չի նշանակում հայերի թագավոր, այլ նշանակում է Հայաստանի թագավոր, որի հիմքում ընկած է Հայաստանի թագավորական ինստիտուտի ժառանգության շարունակականության հավաստումը: Հայ Արշակունիները հայերի թագավոր չէին, աjլ Հայաստանի և այսպես շարունակ:

Նրանց համար, ովքեր հետաքրքրված են մանրամասներով, դնեմ երկու օրինակ.

Ա. Երուսաղեմ, խճանկար, վաղ բոլորգիր երկաթագիր, 6-րդ դար:

«Վասն յիշատակի եւ փրկութեան ամենայն հայոց, զորոց զանուանս Տէր գիտե»

«Բոլոր հայերի հիշատակի և փրկության համար, որոնց անունը Տերը գիտի (ես հասկանում եմ՝ Բոլոր այն հայերի հիշատակի և փրկության համար, որոնց անունները Տիրո՛ջն են հայտնի)»:

Բ. Վահրամ Պահլավունու արձանագրությունը (1029 թ., Կաթողիկե եկեղեցի, Մարմաշենի վանք, Շիրակ), ուր ինն անգամ օգտագործված է ՀԱՅՈՑ բառեզրը.

«իշխանի Հայոց Մեծաց», «Գրիգորի Հայոց լուսաւորչի», «թուականին Հայոց», «Հայոց թագաւորի», «Հայոց շահնշահի», «թուականս Հայոց», «Հայոց տիկնաց տիկին», «Հայոց մարզպան», «ի վերայ տանս Հայոց»:

Հայերի պատմության յուրօրինակությունը, երբ հանրույթը հաճախ հանդես է եկել որպես դավանական, այլ ոչ թե քաղաքական հանրույթ, պարարտացրել է հայոցի բազմիմաստությունը:

Այո, հայոց եզրն ինքնին բազմիմաստ է և հստակեցման կարիք ունի, հատկապես երբ ուզում ենք ադեկվատորեն հասկացվել ուրիշներին: Բայց այդ եզրի ցանկացած իմաստի քաղաքականացում, այո, կարող է ճակատագրական լինել մեր վաղվա օրվա համար:

Եվ խնդրում եմ նաև խորհել, թե ինչու խորհրդային ակադեմիզմն ընտրել է՝ այսօր շատերի համար ոչ այնքան սիրելի, «Հայ ժողովրդի պատմություն» եզրը՝ մի ժողովրդի, որը դարեր շարունակ և այսօր էլ շարունակում է ապրել և արարել ինչպես իր հայրենիքում, այնպես էլ նրանից դուրս:

Համլետ Պետրոսյան. հնագետ, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նարինե Հայրապետյանը տեղեկացրել է, որ ինքը երկրից դուրս է եկել, քանի որ իր դեմ ճնշումներ են բանեցրել ոստիկանությունում՝ ստիպելով հրաժարվել իր ցուցմունքից

Հաջորդ գրառումը

Նոր Սահմանադրություն ունենալու պհանջը Ալիեւը գրավոր եղանակով ամրագրել է․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Միջազգային

Մադուրոն ուղևորվում է Նյու Յորք, իսկ Վաշինգտոնում կորոշեն, թե ով կկառավարի Վենեսուելան. Թրամփ

03/01/2026
Նորություններ

Վենեսուելայի նախագահ Մադուրոյի իշխանության տապալման մասին. Էդմոն Մարուկյան

03/01/2026
Միջազգային

ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ Մադուրոն զուրկ է լեգիտիմությունից և պաշտպանել է խաղաղ անցումը. Կայա Կալլաս

03/01/2026
Միջազգային

Մադուրոյին գերեվարել է ԱՄՆ զինվшծ ուժերի գլխավոր հատուկ նշանակության ջոկատը

03/01/2026
Հաջորդ գրառումը

Նոր Սահմանադրություն ունենալու պհանջը Ալիեւը գրավոր եղանակով ամրագրել է․ «Հրապարակ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական