Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Բելառուսում անցկացված նախագահական ընտրությունները ճանաչում է որպես օրինական: Այդ մասին նախագահն ասել է Россия 1 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Պուտինը գտնում է, որ ընտրությունների ընթացքում դրանց վերահսկողության համար ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների բյուրոյի ներկայացուցիչների բացակայությունը կարող է խոսել այն մասին, որ այդ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիրքորոշումն արդեն պատրաստված է եղել։
«Հետևաբար, ինչ-որ մեկը կարող է կասկածել արդյունքների վրա, բայց ես կասկածում եմ, թե նրանք, ովքեր կասկածում են, լիովին ազնիվ են եղել … մենք ճանաչել ենք ընտրությունների օրինականությունը», ընդգծել է ՌԴ ղեկավարը՝ հիշեցնելով, որ հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին։