«Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանը առաջարկում է կրթական ծրագրերի շարք:
«Ճանաչիր երկիրդ տարազով» կրթական ծրագրի շրջանակում՝ տարազների ցուցադրության սրահում, 12-14 տարեկան երեխաները ծանոթանում են ցուցանմուշների տարածաշրջանային առանձնահատկություններին ու յուրահատկություններին, խորհրդանիշներին, այնուհետև նրանց ներկայացվում է պատմական տարբեր տարածաշրջանների տարազային համալիրներից պատրաստված խաղ-գլուխկոտրուկներ, որոնց մասնիկները պետք է դասավորվեն ճիշտ ձևով:
Մուտքը՝ նախնական գրանցմամբ: Գրանցվելու համար զանգահարեք 010-58-27-61 հեռախոսահամարով: