Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դրսում կրթվելն առ ոչինչ է, եթե դրանով ուրանում ես քո ինքնությունը, կորցնում ազգային դեմքդ ու նկարագիրդ. Ասողիկ աբեղա Կարապետյան

15/09/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի ցավ սրտի մի փաստ է արձանագրելի, որից էլ պետք է լրջագույն հետևություններ անել. ոչ վաղ անցյալից սկսյալ մինչ օրս ազգային-հոգևոր արժեհամակարգի, հայ ոգեղինության, ազգային-եկեղեցական սրբությունների, ավանդույթների և խորհրդանշանների դեմ գործողների մեծագույն մասը դրսում՝ օտար կառույցներում և ուսումնական հաստատություններում ուսանած անձերն են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը: «Մինչդեռ նմանների համար սարսափ-միջնադարում, երբ բացառապես հայ հոգևորականներն էին ուսման մեկնում արտերկրյա կրթական հաստատություններ ու գիտական կենտրոններ, նրանք Հայրենիք վերադառնալով ոչ միայն սրբորեն պահում ու պահպանում էին իրենց ազգային ողջ ժառանգությունը, այլև իրենց ամբարած գիտելիքներով ու փորձով՝ սերունդներ էին կրթում ու դաստիարակում, ովքեր էլ սրբությամբ միմյանց էին ավանդում նախնյաց լույս ժառանգությունը: Եվ այսպես Ազգը հարատևում էր՝ խորտակելով ամեն արգելապատնեշ, որ կանգնեցվում էր իր առջև:
Դրսում կրթվելն առ ոչինչ է, եթե դրանով ուրանում ես քո ինքնությունը, եթե կորցնում ես ազգային դեմքդ ու նկարագիրդ, եթե միտքդ խավարում է անմտությամբ, եթե վերածվում ես ապաբարոյական մի գոյի, որն իրականում այլևս անգո է. ոչնչություն:
Ապրել 21-րդ դարում, լող տալ գիտատեխնիկական օվկիանում, երբեք ու երբեք չի նշանակում հրաժարվել ու կորցնել մարդկայնությունն ու բարոյականությունը, ազգային ինքնագիտակցությունն ու հավատքի սրբությունը. լսո՞ւմ եք առաջադեմ-անդեմներ:Որքան էլ նկրտեք, ծառս գաք,միևնույն է, մնալու եք նույն գաճաճը:
Հայոց Եկեղեցու լույսն ու ճշմարտությունն առհավետ ճառագայթելու է, ձայնը ղողանջելու է և հաստատ ու անփոփոխ է մնալու մեր առաքելությունը:
Հայ հոգևորականն ընդմիշտ գործելու է Սբ Ավետարանով և ազգային հոգևոր-գաղափարականով:
Արդ, ընտրությունը ձերն է. կամ դարձի գալով ընթանում եք այդ լույս ճանապարհով՝ որպես հարազատ զավակներ, կամ էլ չքվում ու վերադառնում եք այնտեղ, որտեղ եղծվեցիք»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի անդամների հավաքը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ

Հաջորդ գրառումը

Ուկրաինան կշարունակի գնել Bayraktar-ներ

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

01/11/2025
Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից. ադրբեջանցի պատգամավոր

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին, որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
Հաջորդ գրառումը

Ուկրաինան կշարունակի գնել Bayraktar-ներ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական