1905 թվականին Իսահակյանը հայտնի գրության մեջ գրել էր, որ դժբախտաբար կյանքում երկու գույն կա՝ սևը ու սպիտակը, մոխրագույնը չկա, ու ինքներդ ձեզ մի խաբեք, որ դուք մեջտեղն եք։ Դուք այսօր մրոտ եք, դուք այսօր սև եք,–այս մասին ավագանու այսօրվա նիստի ժամանակ ՝ ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ դիմելով «Հանրապետություն» և «Հանրային ձայն» խմբակցության անդամներին։
«Կապված տուրքերի արտոնությունների հետ կապված՝ հատուկ սև մրոտների համար։ Կարմիր գծերի հետ կապված՝ լավ, ձեր քաղաքական բարոյականությունը որտե՞ղ է։ Գիտակցու՞մ եք, որ երկու դատական ատյանով կրվում եք, գիտակցո՞ւմ եք, որ մտել եք քաղաքացու գրպանը, բայց շարունակում եք նույն պնդաճակատությամբ այդ գործը անել։ Նորմա՞լ է սա։
Լավ, ուրիշ բան ասեմ, այսօր բերել եք չզեկուցվող հարցների տակ սղցնում եք, որ 80 միլիոն դրամ, երբ քաղաքացիները գուրքարկը վճարում եք, այս մարդիկ տալիս են հասարակական կարգին, որ մտնեն ձեզ տուգանեն։
Այս նույն մարդկանց, որ ասում ենք՝ շինհրապարակների կահավորանքին պիտի հետևեն, այս մարդիկ այդ գործառույթը չեն անում։ Փոխարենը մտել են, տրանսպորտում ցույց էին տալիս լկտի պահվածք։
Նոր հասկացա՞ք, որ շինհրապարակներն են այդ փոշին ու կեղտը հանում։ Նոր հասկացա՞ք, որ Թբիլիսյան խճուղում երեք հատ մեծ շինարար կա վարչական դատարանի կողքը, երեկ այնտեղ եմ եղել, խայտառակություն է։ 15 անգամ առնվազն քաղաքապետարանում բարձրացրել եմ այդ խնդիրը, գնացե՞լ եք հետևից։ Չէ, որովհետև դուխ չունեք գնալու, որովհետև այդ ընկերություններից ամեն երկրորդը աֆիլիացվում են ուղիղ ՔՊ-ի հետ։
Բերել եք խուճուճ-մուճուճ, արագ-արագ ներկայացնում եք, ոչ մեկ չի էլ հասկանում այդ խոսույթը։ Պարզ լեզվով խոսեք, թափանցիկ եղեք, սա երևանցու նկատմամբ թափանցիկ լինել չի։ Դուք կեղծ եք, դուք խաբել եք երևանցուն։ Դուք չեք ասել, որ ձեր համար առաջնահերթը տուգանելն է»,–ասաց նա։





