Թրամփը պաշտոնապես հաստատում է, որ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։ Նա հայտարարել է, որ ՌԴ նախագահի հետ զրույցը շատ արդյունավետ է անցնել։ Կողմերը քննարկել են մի շարք թեմաներ. Ուկրաինայի; Մերձավոր Արևելքի; էներգետիկ; արհեստական ինտելեկտի;դոլարի ազդեցության:
«Համաձայնեցինք, որ ցանկանում ենք դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը։ Պուտինն անգամ օգտագործեց իմ քարոզարշավի կարգախոսը՝ «Ողջախոհություն»։ Պայմանավորվեցինք աշխատել միասին, շատ սերտ՝ ներառյալ փոխադարձ այցեր ունենալով։ Պայմանավորվեցինք, որ մեր թիմերն անհապաղ կսկսեն բանակցությունները։ Ես անմիջապես կզանգահարեմ Ուկրաինայի նախագահ Զելենսկիին, որպեսզի տեղեկացնեմ այս զրույցի մասին»,- ասել է Թրամփը։