Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴՆԹ-ի պատասխանները կեղծում են, կվառե՛նք Հերացին. անհետ կորած զինծառայողների հարազատներ

27/02/2021
- Նորություններ, Տեղական

Էջմիածնի N զորամասից մարտական գործողություններին մասնակցելու նպատակով Կովսական (Զանգելան) մեկնած, այնուհետեւ շրջափակման մեջ ընկած եւ մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների հարազատները ահազանգում են՝ ԴՆԹ թեստերի պատասխանները կեղծում են։

Ծնողներից մեկը պատմել է, թե ինչից հետո են եկել այդ եզրահանգմանը, որ ԴՆԹ-ի պատասխանները կեղծել են։ Նախ հիշեցրեց, որ մոտ 1 ամիս առաջ նույն զորամասի զինծառայողները գնացել էին Կովսական (Զանգելան), 14 տոպրակ մարմին էին դուրս բերել եւ հանձնել դիահերձարան։ Եվ ահա բոլորովին վերջերս ծնողները Հերացու դիահերձարանից զանգ են ստանում, որ տղաներից մեկի ԴՆԹ-ն համընկել է, իրենց հայտնել են նաեւ զոհվածի մոր անուն-ազգանունը, ինչպես նաեւ՝ հեռախոսահամարը։

«Հերացու բժիշկներից մեկը զանգում է մեր տղերքից մեկին, հարցնում է՝ այսինչյան այսինչը ձեր ծնողներից ո՞վ է, հասկանում ենք, որ մեր ցուցակում այդպիսի մարդ չկա, ասում ենք՝ մեզ հեռախոսահամար փոխանցեք։ Կապ ենք հաստատում այդ համարով, մի կին լացակումած պատասխանում է՝ ի՞նչ եք ուզում ինձնից, ես հոկտեմբերի 23-ին իմ երեխուն հուղարկավորել եմ, դագաղը եղել է բաց, ոչ մի մասունք պակաս չի եղել։ Ուշագրավ է նաեւ այն, որ այդ կնոջ որդին բոլորովին այլ տարածքում է զոհվել, ոչ թե՝ Կովսականում (Զանգելան)»,- պատմել է անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը։

Նա հիշեցրել է, որ դեռ հունվարի կեսերին էին ԴՆԹ հանձնել, սակայն ոչ մի արձագանք չկար, իսկ արդեն փետրվարի 11-ին, երբ կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացրեցին, անմիջապես զանգ են ստանում, տեղեկացնում են, որ ԴՆԹ-ի համընկնում կա։

«Դեռ Էջմիածին չէինք հասել, զանգ եկավ, որ ԴՆԹ-ի պատասխան կա, այսինքն՝ փորձեցին մասամբ մեր բերանը փակել։ Զանգեցի քննիչին, ասացի՝ այդ ոսկորը պինդ կպահես, հանկարծ չկորի, ես դա պետք է տանեմ Մոսկվա, ամեն տեղ պետք է տանեմ՝ համոզվելու համար։ Այդ օրվանից հետո էլ ոչ մի զանգ չկա, բայց մոտ 4 օր առաջ էլի զանգում է դատաբժիշկը, ասում է՝ նույնականացում ունեք, զանգում ենք հարազատին, չեն պատասխանում, հեռախոսահամարը վերցնում ենք, մենք էլ ենք զանգում 3 օր, բայց չեն վերցնում, վերցնում են միայն այն օրը, երբ հուղարկավորություն են անում։

Այդ մարդիկ եկել են Էջմիածին, հանդիպել ենք, ասել ենք, որ դա ձեր հարազատի մարմինը չէ։ Հարցնում ենք՝ ձեր երեխեն որտե՞ղ է բոյ տվել, պատասխանում է՝ Շուշիում, նոյեմբերի 7-ին իրենց երեխու հետ խոսել են․․․ Զանգելանը՝ որտեղ, Շուշին՝ որտեղ։ Այս մարդուն 4-5 օր առաջ զանգել ասել են՝ համընկնում կա, բերում, թաղում է անում։ 2 օր առաջ ինքնահողն էր, գնացել էինք իրենց տուն, ասել ենք՝ պատշաճ ձեւով արեք ինքնահողը, իմացեք՝ մի հերոսի բերել, տեղավորել եք։

Շուշիում զոհվածի մարմինն ի՞նչ իրավունք ուներ գալ հայտնվել Կովսականի (Զանգելանի) փոսի մեջ․․․ Ահավոր բան է կատարվում, կվառե՛նք Հերացին, կվառե՛նք, ճիշտ չե՛ն անում։ Մեկին զանգում են՝ մի ոտք են տալիս, մյուսին զանգում՝ մի ձեռք են տալիս, չեմ հասկանում՝ մեր երեխեքը մի ոտքով ու մի ձեռքով են․․․»,- ասել է անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը։

Նա նաեւ հորդորել է, որպեսզի առողջապահության նորանշանակ նախարարը շատ լուրջ մոտեցում ցուցաբերի այս խնդրին, այլապես իրենց քայլերը կլինեն ավելի կոշտ։

Առողջապահության նախարարությունից խնդրի վերաբերյալ հստակ տեսակետ չեն հայտնել՝ նշելով, որ նյութում հստակ տվյալներ նշված չեն:

«Այսքան սուղ տեղեկատվության հիման վրա տեսակետ դժվար է հայտնել: Եթե կոնկրետություն լիներ, դեպքը կուսումնասիրվեր, ու մենք էլ կհասկանայինք՝ ինչի մասին է խոսքը»,- ասել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

168.am

Նախորդ գրառումը

13 տարի անց՝ կրկին պառակտվածություն. մարտի 1-ը Երևանը կդիմավորի լարված մթնոլորտում

Հաջորդ գրառումը

Մի շարք դիվանագետներ կպահանջեն Փաշինյանի հրաժարականը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026
Հաջորդ գրառումը

Մի շարք դիվանագետներ կպահանջեն Փաշինյանի հրաժարականը

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական