Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դիվանագետների համահայկական խորհուրդի հայտարարությունը

20/11/2024
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դիվանագետների համահայկական խորհուրդն իր վճռական անհամաձայնությունն ու վրդովմունքն է հայտնում Հայաստանի իշխող վարչախմբի կողմից իրականացվող արտաքին քաղաքականությանը, որի շարունակական ապազգային դրսևորումները վերջերս նոր բացահայտումներ են արձանագրել:

Բառախաղերի և նենգափոխված թեզերի միջոցով իշխող կուսակցության գլխավոր դերակատարները ձեռնամուխ են եղել հայկական ինքնության և հայկական պետականության ոչնչացման գործընթացին՝ սպասարկելով թուրք-ադրբեջանական օրակարգը, այսպիսով հող նախապատրաստելով ազգովի ընդունելու վերջիններիս կողմից պարտադրվող «խաղաղությունը»:

1. Գործող իշխանություններն ակնհայտորեն ոչնչացնում են ազգային հենասյուները, քանդում են Հայաստանի անվտանգային համակարգը, անթաքույց քայլեր են ձեռնարկում չեզոքացնելու Անկախության հռչակագրի առանցքային դրույթները: Դաշտ է նետվում այսպես կոչված «ռազմավարական գործարք»
բովանդակազուրկ և անհիմն տեսլականը՝ պատրաստվելով նորանոր զիջումների: Կայացվում են որոշումներ, որոնք միտված են ջնջելու հայկական պատմական հիշողությունը և վերաձևելու հայի արժեքային համակարգը:

    2. Պատմական Հայաստանին հակադրվում է հնարովի «իրական Հայաստանը», հրաժարվում են հազարամյա ազգային խորհրդանիշներից՝ Արարատը փոխարինելով Արագածով, Հայոց պատմությունը փոխարինելով «Հայաստանի պատմությամբ», նսեմացնելով Հայ եկեղեցու ազգապահպան դերը և նրա պատմությունը դուրս մղելով դպրոցական ծրագրերից, օտարածին ու օտարամոլ նյութերի ներմուծմամբ ձեռնամուխ են եղել ազգային
    մտածողությունից և նկրտումներից զուրկ կամակատար սերնդի դաստիարակմանը:

    3. Հրաժարվելով արցախահայերի ինքնորոշման իրավունքի համար պայքարից, իսկ 2022թ.-ին միայնակ թողնելով և բացահայտորեն Արցախը հանձնելով նրա ոչնչացումը երազող Ադրբեջանին, այս իշխանությունն արագորեն խնդիրը դուրս է մղել արտաքին քաղաքական օրակարգից, վերացրել է Արցախի վերաբերյալ ողջ
    տեղեկատվությունը պետական գերատեսչությունների կայքէջերից: Ներկայումս էլ լծվել է ընդհանրապես Արցախի խնդիրը մոռացության տալու գործընթացին՝ դրանով իսկ մաքրագործելով ցեղասպան Ադրբեջանին իր հանցագործությունից:

    Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից ՀՀ ԱԺ-ում վերջին հայտարարություններն ակնառու վկայությունն են ազգային շահերն ամեն քայլափոխի ստորադասող ու թուրք-ադրբեջանական նախապայմանների անշեղ կատարմանը լծված այս վարչախմբի հակապետական հանձնառությունների, որոնք կործանարար հետևանքներ են ունենալու ոչ միայն հայկական պետականության, այլև հայ ժողովրդի՝ իր հայրենիքում որպես ինքնուրույն քաղաքական միավորի անվտանգ գոյության համար:

    Մարդկության դեմ գործված մեծագույն հանցագործությունը «պատմության ողբերգական անցքեր» որակելը, «1,5մլն. նահատակներին անուն-առ-անուն գրելը», խնդիրը բացառապես սփյուռքյան տիրույթում դիտարկելը միանգամայն տեղավորվում են տասնամյակներ շարունակ մերժողական քաղաքականություն վարող
    թուրքական պաշտոնական խոսույթի տրամաբանության մեջ: Ինչպես ճշգրտորեն բնորոշվել էր ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի կողմից, այս վարչախումբը և նրա պարագլուխը ոչ բացահայտ կերպով միացել են Հայոց ցեղասպանության ժխտման գործընթացին:

    Ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ իբրև թե ջանքեր գործադրող կառավարությունը բացարձակ լռության է մատնել Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղասպանական գործողությունները՝ մշակութային ջարդի և հայկական հետքը Արցախից ջնջելու միջոցով: Սեփական ժողովրդի հանդեպ գործված
    մեկդարյա հնության ոճրագործությունն ուրացող, դրա ճանաչումից, դատապարտումից ու իրավատիրությունից հրաժարվող, միայն մեկ տարի առաջ արցախահայերին ցեղասպանության ենթարկած պետությանը չդատապարտող այս իշխանության կեղծավոր ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման առումով, չի կարող լրջորեն
    ընդունվել, ընկալվել և վստահություն վայելել միջազգային հանրության կողմից:

    ShareTweetShare
    Նախորդ գրառումը

    Հաջորդը Տիգրան Ավինյանն է. «Հրապարակ»

    Հաջորդ գրառումը

    Միակ միջոցը ուժի դիմաց հակաուժ ստեղծելն է՝ ձևավորելով ուժային նոր հավասարակշռություն

    Համանման Հոդվածներ

    Միջազգային

    Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

    01/11/2025
    Նորություններ

    Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

    01/11/2025
    ԿԱՐԵՎՈՐԸ

    Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից. ադրբեջանցի պատգամավոր

    01/11/2025
    ԿԱՐԵՎՈՐԸ

    Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին, որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

    01/11/2025
    Հաջորդ գրառումը

    Միակ միջոցը ուժի դիմաց հակաուժ ստեղծելն է՝ ձևավորելով ուժային նոր հավասարակշռություն

    logo-white1
    “Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
    Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

    ©2024 «ԱԶԳ» վերլուծական

    Welcome Back!

    Login to your account below

    Forgotten Password?

    Retrieve your password

    Please enter your username or email address to reset your password.

    Log In

    Add New Playlist

    Ոչինչ չի գտնվել
    Տեսնել բոլոր արդյունքները
    • Նորություններ
      • Պաշտոնական
      • Տեղական
      • Միջազգային
      • Տնտեսական
      • Տարածաշրջանային
      • Սոցիալական
      • Մշակութային
      • Հոգևոր
      • Իրավունք
      • ՌԱԿ մամուլ
    • Վերլուծություն
      • Քաղաքականություն
      • Տնտեսական
      • Հրապարակախոսություն
    • Մշակույթ
      • Ազգային
      • Կերպարվեստ
      • ToTo
      • Երաժշտություն
        • Դասական
        • Պոպ
        • Ջազ
        • Ռոք
    • ՌԱԿ մամուլ
    • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
      • Հոդվածներ
      • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
      • Տպագիր արխիվ 1991-2025
      • Արխիվ
    • Տեսադարան
    • Մամուլ
    • Մեր հեղինակները

    © 2025 «ԱԶԳ» վերլուծական